Մայրենի 30․04․2021 Ղ. Աղայանի Եղեգնուհին

Կարդա՛  Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, կատարի՛ր առաջադրանքները՝

  • Բացատրի՛ր եղեգնուտ-Եղեգով պատված տեղ՝ վայր, շամբ, բոշա-գնչու, չոլեչոլ-աշխարհից-աշխարհ, շուշաբանդ-ապակեբանդ, նաժիշտ-աղախին, խարդախություն-գողանալ, ուռկան-ձուկ որսալու ցանցահյուս, ընծա-նվեր, ճարահատյալ-ճարահատված, եղելություն-անցք, դեպք բառերը:
  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից: Թագավոր-Թագ(արմատ)+ավոր(ածանց)-ածանցավոր բառ, թագուհի-թագ(արմատ)+ուհի(ածանց)-ածանցավոր-բառ, խարդախություն-խարդախ(արմատ)+ություն(ածանց)-ածանցավոր բառ։
  • Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր: Առաջին մասի հարցեր-Այդ թագավորը ինչ որդի էր ունեցել,Թագավորի որդին ինչ էր ուզում, որ իր ընկերուհին լինի։ Երկրորդ մասի հարցեր-Ինչ արեց բոշան եղեգնուհուն, ինչեր ուզել նաժիշտներից թագավորի որդին Եղեգնուհու համար։ Երրորդ մասի հարցեր-ինչու էր տխուր թագավորի որդին, երբ ուռկանով բռնեցին ձկանը այն ինպիսին էր։ Չորրորդ մասի հարցեր-Ինչերը կերան նաժիշտները ձկանից, ինչը տեսավ պառավը, որ շատ հավանեց։ Հինգերորդ մասի հարցեր-ինչ է նշանակում թագավորավարել բառը, ինչ իմաստով է սևացավ բառը։
  • Հեքիաթի մասերը վերնագրի՛ր: Առաջին մաս-Մինուճար տղան, Երկրորդ մաս-Սևադեմ բոշաները, Երրորդ մաս-Տխուր որդին, Չորրորդ մաս-Եղեգնուհի, Հինգերորդ մաս-Եղեգնուհի։
  • Ուռկան-ուռկաններ,  ձուկ-ձկներ, ավազան-ավազաններ, ձկնորս-ձկնորսներ բառերը դարձրո՛ւ հոգնակի:
  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է: Եղեգնուտ-Ածական։

Մայրենի 04․03․2021 Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

images (2)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Գաղտնիք, Վերջը, համարձակ, ջարդելով

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր – անվտանգ

բ/ չարություն –Բարություն

գ/ թույլ – ուժեղ

դ/  տգեղ – գեղեցիկ

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր

դ/ հաստափոր-բարդ

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ – ծաղիկներ

բ/ իշխան  – իշղաններ

գ/ քամի – քամիներ

դ/ փուշ  – փշեր

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Ուտել-կուտի

Փորձել-փորձում

Նայել-նայեց

Ամաչել-ամաչեց

 8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա      

ստորոգյալ  

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ:

Բա փշերն ինչի՞ համար են:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

11. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
    Նա ուներ ոսկեգանգուր մազեր:

  12. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

13. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

Հեղինակը ամաչեց, քանի որ Փոքրիկ Իշխանը մտածեց, որ նա մեծահասակ է

    14. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

Որովհետև մեծ հեղույս էր մնացել օդանավի մեջ, որն էլ խանգարում էր օդանավին թռչելու համար: