Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների: Ամենուրեք՝ հողում, մարդու օրգանիզմում,մրգերի և բանջարեղենի մեջ, բնության մեջ:
Ին՞չ գիտեք բակտերիաների մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:
Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ: Հոլանդացի բնագետ Անտոնի վան Լևենհուկը ստեղծեց մի պարզ սարք, որի միջոցով խոշորացնում էր բակտերիաները և որոշում դրանց տեսակն ու ձևը:
Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբարենպաստ գործոններից: Իրենց տարբեր ձևերի հաշվին: Պաշտպանական արտաքին կառույցը պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, որոնք են՝ սուր առարկաները, բարձր ջերմաստիճանը կամ ճնշումը, քիմիական տարբեր նյութերը: Այս ամենի շնորհիվ բակտերիաները շատ կայուն են:
Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք: Երկու՝ մի դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ: Որովհետև գոյություն ունեն օգտակար և վնասակար բակտերիաներ: Մի դեպքում նրանք օգնում են մարդկանց, մի դեպքում էլ՝ ներթափանցելով նրա օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ:
Ի՞նչ դեր ունեն բակտերիաները բնության մեջ: Բակտերիաները մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մարդու սննդառությանը։ Սակայն մյուս մասն էլ փչացնում է տարբեր պիտանի առարկաներ՝ բույսերում, կենդանիներում և մարդու օրգանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ:
Սնկեր, ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն։ Սնկերը համարվում են ամենահին օրգանիզմներից մեկը երկիր մոլորակի վրա։ Գիտնականների զգալի մասը կարծում են, որ կյանքի ի հայտ գալուց անմիջապես հետո սկսվել է դրա տարանջատումը երեք հիմնական թագավորության՝
° Կենդանական
° Բուսական
° Սնկերի
Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական։ Գիտնականները հակված են նաև այն հանգամանքին, որ սնկերը, բույսերը և կենդանիները զարգացում են ապրել զատ ՝ առանձին առանձին, միմյանցից անկախ։ Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ 900 մլն տարեկան ։ Գիտնականները հակված են այն հանգամանքին, որ սնկերը միակորիզավորների թագավորության ամենահին ներկայացուցիչներն են և միգուցե երկիր մոլորակի ամենահին միակորիզավոր բնակիչները։
Գոյություն ունեն մի շարք տեսություններ սնկերի առաջացման մասին։ Ի սկզբանե սնկերի առաջացման բազմաթիվ ոչ գիտական բացատրություններ են տրվել։ 1727 թվականին ֆրանսիացի կենսաբան Ֆազիեյին նշել է, թե սնկերը դրանք սատանայի ստեղծածն են։
Դեռ Ք.ա.3-րդ դարում Թեոֆաստը, ով հետագայում համարվելու է կենսաբանության հիմնադիրը, սնկերը համարում է բույսերի հետ մեկ ամբողջություն և ներառում է բույսերի թագավորության մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ Կառլ Լիննեյը սնկերը համարեց կենդանական թագավորության մի մասը, սակայն սնկերը շարունակեցին մնալ բույսերի թագավորության մեջ։ Սնկերի առաջացումը կապվում է նաև ջրիմուռների հետ, որոնց հետ նրանք ունեն բազմաթիվ նմանություններ։ Կենսաբանների պնդմամբ նմանությունները պայմանավորված են ընդհանուր ծագման աղբյուրով՝ այսինքն նրանք առաջացել են միևնույն օրգանիզմից։ Հետագայում՝ կատարվելով խորը ուսումնասիրություններ սնկերի մասին , 1970 թ. եկան այն համոզմանը, որ սնկերը տարբերվում են և բույսերի և կենդանիների թագավություններից և ձևավորվեց առանձին սնկերի թագավորություն։
Հուշարձանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է, իսկ քանդակագործը՝ Արա Սարգսյանը: Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Շինարարությունը ավարտվել է 1957 թվականի նոյեմբերի 17-ին: Ներկա վիճակում արձանը կանգուն է:
Հուշարձանի ճարտարապետները՝ Գրիգոր Աղաբանյանն է և Ֆենիքս Դարբինյանը: Քանդակագործները՝ Արա Սարգսյանն և Ղուկաս Չուբարյանն են:
Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի շագանակագույն-վարդագույն մարմարից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Կոմպոզիտորի բրոնզե քանդակի բարձրությունը 4,2 մետր է, պատվանդանի բարձրությունը 4,3 մետր է, լայնությունը` 4,5 մետր, խորությունը` 6 մետր։ Քանդակը ձուլվել է Երևանի քաղխորհրդի բրոնզաձուլական արհեստանոցում։
Արձանի ճարտարապետը Մարկ Գրիգորյանն է, իսկ քանդակագործը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ՝ Գրիգոր Ահարոնյանը:
Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 4 մետր է։ Արձանը բացվել է, Սունդուկյանի 125-ամյակի առթիվ:
ՙՍպասում քանդակ՚
«Սպասում» քանդակը գտնվում է Երևանում` Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 2000թ-ին։ Արձանի քանդակագործը Ստեփան Թարյանն է, իսկ վերականգնող դրվագողը՝ Ներսես Չարխչյանը:
Քանդակը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 1,8 մետր է: Ներկա վիճակում արձանը կանգուն է:
Արձանի քանդակագործը Ֆեռնանդո Բոտերոն է: Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 2,5 մետր է։
Շինարարությունները սկսվել են 1998թ-ին և ավարտվել են 2002թ-ին: Ներկա վիճակում արձանը կանգուն է:
ՙՄեղեդի քանդակ՚
«Մեղեդի» քանդակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։ Տեղադրվել է 1965թ-ին։ Քանդակի քանդակագործը ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանն է: Հուշարձանը կառուցված է ալյումինից և գրանիտից, բարձրությունը 1,4 մետր է։
Արձանի քանդակագործը Դավիթ Երևանցին է, իսկ ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը: Քանդակը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ տրավերտինե հենքի վրա, բարձրությունը՝ 1,97 մետր, պատվանդանի հաստությունը՝ 20 սմ։