Երեք հարց՝ դասընկերներիս համար:
- Իսկ դուք կուզեի՞ք, որ մեծահասակները մտածեին փոքրերի նման:
- Իսկ դուք նույնպե՞ս կուզեիք Փոքրիկ Իշխանի հետ իր մոլորակում ապրել:
- Դուք համաձայ՞ն եք Փոքրիկ Իշխանի հետ, որ մեծերը առանց թվաբանության ոչինչ չեն հասկանում:
Փոքրիկ Իշխանի մոլորակը շատ փոքր էր, տղայից մի փոքր էր մեծ: Նրա մոլորակում բոլորը մեծահասակներ էին: Այդ մոլորակում բոլորը միայն ու միայն թվաբանության մասին էին զրուցում: Բոլորը որոշել էին, որ առանց թվաբանության իրենց մոլորակում անգամ մի վայրկյան չեն կարող դիմանալ: Այդ մոլորակը Փոքրիկ Իշխանին ընդհանրապես դուր չէր գալիս, բայց մոլորակը, որտեղ նա ապրում էր, իր հարազատ մոլորակն էր, որտեղից հեռանալ չէր ուզում: