Մայրենի 27․04․2021 Ծաղիկների և ծառերի երեխաները

Կար-չկար մի ծաղիների աշխար կար նարնց կողքին ապրում էին ծառերը, որոնք ապրում էին առանձի անշխարհում։ Ծաղիկների աշխարում մեկ մեկ կռիվ էր լինում, որովհետև նրանք տարբեր են լինում կա վարդ, կա կակաչ, կա շուշան և այլն․․․ Նույն պեց վիճում էին ծառերը օրինակ կա բարդի, կա ծիրանի ծառ, կա խնձորի ծառ և այլն․․․ Մի օր ծառերը և ծաղիկները, որոշեցին ըներանալ միմիանց հետ և իրարհետ լինել ու միմիանց հետ չվիճել և իրար սիրեցին բոլոր ծաղիկները և ծառեր։ Նրանք բոլորը ուեցան մի հատ երեխա բայց օրինակ բարդիԻ և վարդի մոտ եղավ մի հատ երկար վարդ, որի պոչը փայտից էր, ծիրանի ծառի և կակաչի մոտ ծիրանի ծառի պոչիկով էր և կակաչի գլխիկով կամ էլ խնձորի ծառի և շուշանի մոտ խնձորի ծառի պոչիկուվ էր և շուշանի գլխիկով և բոլորը ապրում էին առանց վեճերի և երկար երգանիկ։

Ճամփորդություն դեպի Օղակաձև Զբոասայգիի արձանները

Ողջույն, սիրելի ընկերներ: Երեկ մեր դասարանի սովորողներով գնացել էինք Օղակաձև զբոսայգի՝  ճանաչողական զբոսանքի: Այս անգամ նույնպես Ձեզ կպատմեմ իմ հրաշալի օրվա մասին: Ուղիղ ժամը 9:30-ին ընկեր Ռիմայի և ընկեր Հեղինեի հետ դուրս եկանք դպրոցից և նստեցինք մեր կրթահամալիրի ավտոբուսներից մեկը: Երբ մենք արդեն տեղում էինք, առաջինը սկսեցինք դիտարկել Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» հուշարձանը, և ընկեր Հեղինեն մեզ պատմեց հուշարձանի ստեղծման պատմությունը: Մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Ուղևորվեցինք դեպի Տիգրան Պետրոսյանի հուշարձանը: Ինչպես գիտենք, Տիգրան Պետրոսյանը հայ շախմատի կրկնակի չեմպիոն է: Մենք տեսանք նրա կիսանդրին և կարդացինք ուղեցույցը:  Առաջ շարժվելով՝ մոտեցանք գրող Միքայել Նալբանդյանի, ապա Ավետիք Իսահակյանի հուշարձաններին: Ընկեր Հեղինեն մեզ պատմեց հուշարձանների ստեղծման և դրանց քանդակագործների մասին: Ես և իմ ընկերուհի Լիլին որոշեցինք ծաղիկներ հավաքել և դնել գրողի պատվանդանի առջև:

Քայլերթից և ուսումնասիրություններից հետո բավականին հոգնել էինք, դրա համար էլ մի փոքր որոշեցինք խոտերի վրա հանգստանալ, ճոճվել և հաց ուտել: Ընթացքում մենք նույնպես կիսվեցինք մեր գիտելիլիքներով և կարծիքներով:

Վերջապես մոտեցանք իմ սիրելի՝ «Բարեկամության ձեռքեր» քանդակին, որը խորհրդանշում է Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի երկար տարիների ամուր բարեկամությունը: Մենք լուսակարվեցինք,  ապա շարժվեցինք դեպի մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը: Այստեղ ես և Ալեքսը մի փոքր պատմեցինք արձանի և ծովանկարչի մասին, որից հետո եղանակը կտրուկ վատացավ և անձևրեց: Դպրոց վերադառնալու ժամանակն էր:

Ահա այսքանը մեր բացօթյա, ուսումնական ճամփորդությունից:

Մեր արձնների նկարները ներքեվում։