Մաթեմատիկա 31․05․2021

Խնդիր 1։ Հարսանիքի պատրաստվելիս գնեցին 125 հատ խնձոր, 92 հատ նարինջ և 47 հատ կիվի: Սեղանին դրվող ամեն սկուտեղի մեջ պետք է դրվի 6 խնձոր, 5 նարինջ և 2 կիվի: Առավելագույնը քանի՞ միանման սկուտեղ է հնարավոր դնել սեղանին։ 125:6= 20(5մն), 92:5=18 (4մն), 47:2= 23 (5մն)

Խնդիր 2։ Այգեպանը 5 օրվա ընթացքում հավաքեց 60 դույլ խնձոր՝ ամեն օր հավաքելով նախորդ օրվանից 2 դույլով ավել: Այգեպանը քանի՞ դույլ խնձոր հավաքեց երրորդ օրը: 12

Խնդիր 3։ Վերծանել գրառումը, որտեղ միևնույն տառով նշված են միևնույն թվանշանները: Ա + ԲԲ + Ա = ԳԳԳ

6+99+6=11

Խնդիր 4. Արամը ցանկանում է 21×15 չափի թղթից կտրել հնարավորինս մեծ քանակությամբ 3×5 չափի ուղղանկյուններ: Արամը քանի՞ ուղղանկյուն կարող է կտրել: 21

Խնդիր 5. Քառակուսու ձև ունեցող հողամասը տրոհված է չորս մասի՝ կանաչապատ տարածք՝ Կ, ծաղկանոց՝ Ծ, բանջարանոց՝ Բ, այգի Ա (տե’ս նկարը): Այգին և ծաղկանոցն ունեն քառակուսու ձև և նրանց պարագծերը համապատասխանաբար՝ 80մ և 20մ են: Քանի՞ քառակուսի մետր է ամբողջ հողամասի մակերեսը:

80:4=20

20:4=5

5+20=25

Խնդիր 6. Դասարանի 25 սովորողներից 20-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ 18-ը` իսպաներեն: Քանի՞ սովորող ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ, եթե նրանցից յուրաքանչյուրը գիտի գոնե մեկ լեզու: 17

Խնդիր 7. Զարթուցիչը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի՞ վայրկյանում այն կզարկի 9 անգամ:

12

Խնդիր 8. Հոր և որդու տարիքների գումարը 35 է: Քանի՞ տարեկան է հայրը, եթե այն պահին, երբ ծնվեց որդին, նա 29 տարեկան էր:

32

Խնդիր 9. Գերանը պետք է կտրել 5 հավասար մասի: Ամեն սղոցումը տևում է 3 րոպե: Քանի՞ րոպե կտևի ամբողջ աշխատանքը։

12

10. Կրկեսում ելույթ էին ունենում 2 և 3 ակնանի հեծանիվներով: Քանի՞ երկանիվ և քանի՞ եռանիվ հեծանիվ կար, եթե ընդամենը 25 հեծանիվ էր և 57 անիվ:

18 երկանիվ և 7 եռանիվ

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Հիմա կներկայացնեմ փետրվարից մայիս ամիսների ընթացքում իրականացրած մայրենիի նախագծերը։

Իմ Մայրենիի Բաժինը այստեղ

Մաթեամատիկա 25․05․2021

Խնդիր 1։  86մ ժապավենը բաժանե՛ք երկու այնպիսի մասերի, որ մեկը մյուսից 16մ-ով երկար լինի։

86-16=70

70:2=35

35+16=51

Խնդիր 2։  Եթե անհայտ թիվը կրկնապատկենք, ստացվածը 64-ից 8 միավորով մեծ կլինի։ Գտե՛ք անհայտ թիվը։

64-8=56

56:2=28

Խնդիր 3։  Հեծանվորդն ու հետիոտնը գյուղից քաղաք միաժամանակ շարժվեցին։ 2ժ հետո նրանց միջև հեռավորությունն ինչպիսի՞ն կլինի, եթե հեծանվորդը ժամում 7կմ ավելի էր անցնում, քան հետիոտնը։

7×2=14

Խնդիր 4։ Մեքենան 3 րոպեում անցնում է 3 կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2 ժամ 45 րոպեում։

3:3=1

2×60=120

120+45=165

165×1=165

Խնդիր 5։ Քառակուսու կողմը 15մ է։ Քառակուսու մի կողմը 9մ-ով փոքրացնենք, մյուսը՝ 12մ-ով։ Գտե՛ք ստացված ուղղանյան մակերեսը։

15-9=6

15-12=3

6×3=18մ

Մայրենի 25․05․2021 Առավոտ և գիշեր

Կար-չկար մի արև կար։ Նա միշտ առավոտյան բարձրանում էր և մեզ լույս էր տալիս, իսկ գիշերը երբ գալիս էր ,գնում երկրագնդի մյուս կողմը և այնտեղ լուսավորում էր։ Երբ գնում էր, նրա տեղը գալիս էր լուսինը, արևի լույսով  լուսավորում էր գիշերը։ Նրանք աշխատում էին երկուսով։Երբ արևը գնում էր, գալիս էր լուսինը, իսկ երբ լուսինն էր գնում, գալիս էր արևը։ Նրանք այնքան մտերմացան, որ հետո նրանք սիրահարվեցին և հարսանիք արեցին, ունեցան մի երեխա, որի անունը դրեցին Արլուս։ Նրա մի կողմը արև էր, իսկ մյուս կողմը լուսին։ Երբ առավոտ էր, նա շրջվում էր իր արևի կողմը, իսկ երբ գիշեր էր, շրջվում էր իր լուսին կողմով։ Նա աշխատում էր երկագնդի մի կողմում, իսկ նրա ծնողները մյուս։ Եվ այսպես նրանք միասին  ղեկվարում էին ամբողջ երկրագունդը։ 

Մաթեմատիկայի երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Մենք երորդ ուսումնական շրջանի ժամանակ արել ենք թեստեր։ Մեկ շաբաթից կսկսվի մաթեմատիկայի ստուգատեսյին շրջանը։ Մենք արել եինք ֆլեշմոբներ ես արել եմ երկու հատ ֆլեշմոբ։

Ահա իմ մաթեմատիկայի աշխատանքները՝ հղումը

Մայրենի 05․21․2021 Թեստ 9

Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ էր (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում. 

  – Ես եկա˜… 

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր: 

  Դավիթը փոր□ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ: 

  – Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս: 

  Մայրը ծիծաղում էր. 

  – Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել: 

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց. 

  – Ես եկա˜… 

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ: 

  – Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող: 

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել: 

  – Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել

  – Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի: 

  Լիլին վազելով եկավ. 

  – Ես եկա˜… 

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց. 

  – Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                   

         լրացնելով բաց թողած տառերը:
        

խն.իր- խնդիր

փոր․ում- փորձում

ըն□ամենը- ընդամենը

  բա□տն- բախտն

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:  

  ա/արագ վազել 

  բ/ծառեր տնկել 

  գ/ճյուղերը կոտրել 

  դ/բռնելով բարձրանալ 

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները 

Հրաշելի-զմայլելի

Ցատկոտելով-թրչկոտելով

Ուժգին-խիստ

Բարկանալ-նեղանալ

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը. 

         ա/ պատմություն  –  ածանցավոր 

          բ/ շատախոս – բարդ 

          գ/ սովորական –  ածանցավոր 

          դ/ փոքրիկ – պարզ 

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր 

տարբերակում է սխալ նշված:  

ա/իրավիճակ – ածական 

       բ/պատուհան – գոյական 

       գ/որովհետև – շաղկապ 

        դ/վեց – թվական 

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական: 

Լիլին

Դավիթը

Սարգիսը

քույրը

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին.

լինել-լինում  

չստանալ- չստացան

ընկնել-ընկավ

սովորեցնել- կսովորեցն եմ

 8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.  

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: 

ա/գնդակը 

բ/Սարգիս 

գ/քեռու 

դ/պատուհանը 

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները: 

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի 

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին 

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին 

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր 

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: 

 Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ: 

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր: 

Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ էր լինում:

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը. 

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս: 

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ: 

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը: 

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում: 

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին. 

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին. 

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի: 
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ: 
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է: 
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում: 

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:  

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր: 

Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:  

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին:

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց: 

Որովհետև նա ասաց լիլիին

– Ես քեզ գնդակ խաղալ սովորեցն եմ: