Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Առաջադրանքներ
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
կեն.անաբանական- կենդանաբանական
ճամ.որդել- ճամբորդել
ընձու.տի-ընձուխտի
կես.րին-կեսօրին
ճամ․ա-ճանփա
2․ Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝
կեսօր-կես(արմատ)+օր(արմատ)=Բարդ բառ
արևամուտ-արև(արմատ) ա(հոդակապ) մուտ(արմատ)=բարդ բառ
ձանձրալիձանձրույթ(արմատ)+ալի(ածանց)=ածանցավոր բառ
աշխարհ– աշխարհ(արմատ)=պարզ բառ
ճանապարհորդ-ճանապարհ(արմատ)+որդ(ածանց)=ածանցավոր բառ
3. Կենդանաբանական այգու կապիկները ճամփորդեցին:
ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:
Ենթակա-կապիկները
Ստորոգյալ- ճամփորդեցին
բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:
Կապիկները ճամփորդեցին։
գ) Ամենա վերջին լույսը անջատվեց:
Աննան նրա մենահամերգի նվագում է:
Աստղերը մութ գիշերը շողշողում են:
Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
այգի-վազնուտ
ճանապարհ-ճամփա
արևամուտ-մայրամուտ
5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:
տարօրինակ-սովորական
գիշեր-առավոտ
նույն-տարբեր
դուրս գալ- ներս մտնել
6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:
Մեծ, ձանձրալի, տարորինակ։
7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
Իմ աշխարը ամենա լավն է, որովհետև ես իմ ընկերների և ընտանիքի հետ եմ ապրում։