Ողջույն, սիրելի ընկերներ: Երեկ մեր դասարանի սովորողներով գնացել էինք Օղակաձև զբոսայգի՝ ճանաչողական զբոսանքի: Այս անգամ նույնպես Ձեզ կպատմեմ իմ հրաշալի օրվա մասին: Ուղիղ ժամը 9:30-ին ընկեր Ռիմայի և ընկեր Հեղինեի հետ դուրս եկանք դպրոցից և նստեցինք մեր կրթահամալիրի ավտոբուսներից մեկը: Երբ մենք արդեն տեղում էինք, առաջինը սկսեցինք դիտարկել Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» հուշարձանը, և ընկեր Հեղինեն մեզ պատմեց հուշարձանի ստեղծման պատմությունը: Մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Ուղևորվեցինք դեպի Տիգրան Պետրոսյանի հուշարձանը: Ինչպես գիտենք, Տիգրան Պետրոսյանը հայ շախմատի կրկնակի չեմպիոն է: Մենք տեսանք նրա կիսանդրին և կարդացինք ուղեցույցը: Առաջ շարժվելով՝ մոտեցանք գրող Միքայել Նալբանդյանի, ապա Ավետիք Իսահակյանի հուշարձաններին: Ընկեր Հեղինեն մեզ պատմեց հուշարձանների ստեղծման և դրանց քանդակագործների մասին: Ես և իմ ընկերուհի Լիլին որոշեցինք ծաղիկներ հավաքել և դնել գրողի պատվանդանի առջև:
Քայլերթից և ուսումնասիրություններից հետո բավականին հոգնել էինք, դրա համար էլ մի փոքր որոշեցինք խոտերի վրա հանգստանալ, ճոճվել և հաց ուտել: Ընթացքում մենք նույնպես կիսվեցինք մեր գիտելիլիքներով և կարծիքներով:
Վերջապես մոտեցանք իմ սիրելի՝ «Բարեկամության ձեռքեր» քանդակին, որը խորհրդանշում է Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի երկար տարիների ամուր բարեկամությունը: Մենք լուսակարվեցինք, ապա շարժվեցինք դեպի մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը: Այստեղ ես և Ալեքսը մի փոքր պատմեցինք արձանի և ծովանկարչի մասին, որից հետո եղանակը կտրուկ վատացավ և անձևրեց: Դպրոց վերադառնալու ժամանակն էր:
Ահա այսքանը մեր բացօթյա, ուսումնական ճամփորդությունից:
Մեր արձնների նկարները ներքեվում։




