Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է[2][3]։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է[4]: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:
Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը[5]: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:
Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ ռելիեֆ և տարածքի մոտ 80% զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը (154 կմ երկարությամբ, 2-րդը հանրապետությունում)՝ իր Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Հարուստ է հանքային աղբյուրներով: Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից 1800 մետր բարձրության վրա։
Կացի- կանգնիր
Նարդիվան- աստիճան
Ղաստի- դիտմամբ
Քյալամ- կաղամբ
Մորմոնջ- մրջյուն
Քյոշա, պուճախ- անկյուն (երկու բառերն էլ «անկյուն»-ին են համարժեք)
Տխիլ- պնդուկ
Հանդ- դաշտ
Բիձիկ- հորեղբայր
Շըշացնել- գժվեցնել
Գիտեմ ոչ- չգիտեմ
Մտիկ անել- նայել
Լա դենը գնա- մի կողմ անցիր
Արի կուշտս- արի ինձ մոտ
Ըմանչիլ մի- մի ամաչիր
Բեզարեցի- հոգնեցի
Մի զադ էլ կա ոչ- ոչ մի բան էլ չկա
Թեզ արա- արագացրու:

