Տեքստային խնդիրներ
1․ Երկու թվերից մեկը 75-ն է, իսկ մյուսը դրանից մեծ է 4 անգամ։ Այդ թվերի գումարը քանի՞ անգամ է մեծ փոքր թվից։
Լուծում՝
- 75×4=300
- 300+75=375
- 375:75=5
2. Երկու թվերից մեկը 75-ն է, իսկ մյուսը դրանից փոքր է 3 անգամ։ Այդ թվերի գումարը քանի՞ անգամ է մեծ փոքր թվից։
Լուծում՝
- 75:3=25
- 25+75=100
- 100:25=4
3․ Պապիկը 60կգ խաղողը լցրեց արկղի և զամբյուղի մեջ։ Արկղում եղավ 5 անգամ ավելի, քան զամբյուղում։ Նա որքա՞ն խաղող լցրեց յուրաքանչյուրի մեջ։
Lուծում՝
- 60:6=10
- 10×5=50
4․ Ուղղանկյան կողմերից մեկը 3 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր ուղղանկյան կողմերը, եթե պարագիծը 320 մմ է։
Լուծում՝
- 320:4=80
- 80×3=480
5․ Երկու տակառում կա ընդամենը 250լ հյութ։ Եթե առաջին տակառից 30լ լցնենք երկրորդի մեջ, ապա տակառներում հյութի քանակները կհավասարվեն։ Որքա՞ն հյութ կա յուրաքանչյուր տակառում։
Լուծում՝
- 250:2=125լ
- 125+30=155 (1-ին տակառ)
- 250-155=95:(2-րդ տակառ)
6․ Հայկը 60մ ռետինե խողովակի համար վճարեց 1200դրամ պակաս, քան Արան վճարել էր այդ նույն խողովակից 75մ գնելու համար։ Հայկը որքա՞ն է վճարել իր գնած խողովակի համար։
Լուծում՝
- 75-60=15մ
- 1200:15=80դ.
- 80×60=4800դ.
7․ Դպրոցից 306 աշակերտ 18 տեղանոց և 24 տեղանոց 14 ավտոբուսներով գնացին Ծաղկաձոր հանգստանալու։ Յուրաքանչյուր տեսակից քանի՞ ավտոբուս էին վարձել աշակերտները:
Lուծում՝
- 24×14=336
- 24-18=6
- 336-306=30
- 30:6=5 (18տեղանի)
- 14-5=9 (24տեղանի)
8. Դաշտում արածում էին սագեր և կովեր։ Նրանց ընդհանուր գլխաքանակը 18 էր, իսկ ոտքերի թիվը՝ 56։ Քանի՞ կով և քանի՞ սագ էր արածում դաշտում։
Լուծում՝
- 18×4=72
- 72-56=16
- 16:2=8(սագ)
- 18-8=10(կով)