1. Ի՞նչ է այրումը: Ինչո՞վ է ուղեկցվում այն:
Այրումը քիմիական ռեակցիա է, որը ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով:
Այրման համար նույն տեղում և նույն պահին պետք է լինեն՝
այրվող նյութ
օդ (թթվածին)
կայծ կամ կրակ
Այրվող նյութեր հանդիպում են ամենուր և դրանք կարող են լինել գազային, հեղուկ կամ պինդ վիճակում (օրինակ՝ գազ, բենզին, փայտ): Այրումը կարող է ընթանալ դանդաղ կամ պայթյունի ձևով: Այրման ժամանակ ջերմություն է անջատվում և ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 1000-12000 C:
Այրումն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացումով և մարդկանց կյանքի ու առողջության համար վտանգ է առաջացնում:
2. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք:
Հրդեհը հանգցնելու համար կամ պետք է (ջուր լցնել) ջերմաստիճանը կամ թթվածնի մուտքը դադարեցնել: Կրակը հանգեցնելու համար կան հատուկ միջոցներ, օրինակ՝ ջուր լցնել և անմիջապես զանգահարել 9-11 ծառայություն:
3. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք:
բացել պատուհանները և օդափոխության ստեղծել,
փակել գազասարքերի փականները,
փակել սնող գազախողովակների վրա տեղադրված խցանային փականները: