Թեմա ՝ բառ և հնչյուն:
Խոսքը կազմվում է նախադասությունից և բառերից: Իսկ բառերը ՝ հնչյուններից: Հայերեն բառերը սովորաբար 1-ից ավելի հնչյուններից են կազմված: Օրինակ ՝ գիրք, ճանապարհ: Հայերենում քիչ բառեր են, որ 1 հնչյունից են բաղկացած: Այն հնչյունը կամ հնչյունախումբը, որը իմաստ է արտահայտում, կոչվում է բառ, առանց իմաստ բառ չկա: Այսպիսով բառը հնչյուն է կամ հնչյունախումբ, որն իմաստ է արտահայտում, ունի շեշտ և առանձին գործածություն: Հայերենում շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա:
1. Գրել միավանկ կամ բազմավանկ բառեր:
Միավանկ:
Ծառ, մուկ, բակ, դուռ, ձուկ:
Բազմավանկ:
Գեղեցիկ,նկար, ընդարձակ, նապաստակ, բազմաշնորհ:
2. Գրել 3-5 տարբեր նախադասություններ:
Աշնանը հասունանում են շատ մրգեր, և սկսվում է բերքա հավաքը:
Պարտեզում ծառերի վրա ծլվլում են թռչունները:
Ներկապնակի գույները այնքան բազմազան էին, որ ես չկարողացա ընտրել: