Փոթորիկ

 

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:

Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ: Continue reading “Փոթորիկ”

Ելակի ծառերի անտառում

Հեղինակ Արփի Խալաթյան

Կար չկար մի տղա կար։ Այդ տղան ապրում էր իր ընտանիքի հետ անտառի կողքը։ Մայրիկն ու հայրիկը չեին թողնում, որ ինքը գնա անտառ, որովհետև այն տեղ գայլեր կան։ Բայց մի անգամ գիշերը տղան գնաց անտառ  և տեսավ, որ ոչմի գայլ չկա այլ կա ծառերի վրա շատ-շատ ելակներ նա հավաքեց ելակները և գնաց տուն։ Նա մայրիկին և հայրիկին  ասաց․

— Մամ պապ դուք սխալվում եք այնտեղ շատ  սիրուն  ելակի անտառ է գայլեր չկան ակեք գնանք այն տեղ ապրենք։

Մայրիկն ու հայրիկը համաձայնում են։ Նրանք տեղափոխվեցին ելակի անտառ և սկսեցին այն տեղ ապրել։