- Կռահի՛ր օրինաչափությունը և լրացրո՛ւ պակասող թվերը։
Նախորդող կլոր հարյուրյակը | Թիվը | Հաջորդող կլոր հարյուրյակը |
4600 | 4696 | 4700 |
9800 | 9874 | 9900 |
1200 | 1239 | 1300 |
34400 | 34467 | 34500 |
92100 | 92152 | 92200 |
58700 | 58729 | 58800 |
24700 | 24713 | 24800 |
Նախորդող կլոր հարյուրյակը | Թիվը | Հաջորդող կլոր հարյուրյակը |
4600 | 4696 | 4700 |
9800 | 9874 | 9900 |
1200 | 1239 | 1300 |
34400 | 34467 | 34500 |
92100 | 92152 | 92200 |
58700 | 58729 | 58800 |
24700 | 24713 | 24800 |
2537, 2538, 2539, 2540 , 2541, 2542, 2543, 2544
42537, 42538, 42539, 42540, 42541, 42542, 42543, 42544 Continue reading “Մաթեմատիկա 19.03.2020”
Ղազարոս Աղայան
Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:
-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
1. Դու եթե տիրոչ տեղը լինեիր ինչ կպատասխանեիր:
Ես կպատասխանեի նույն բանը:
45860 –քառասունհինգ հազար ութ հարյուր վաթսուն
4586 – չորս հազար հինգ հարյուր ութսունվեց
14950 – տասնչորս հազար ինն հարյուր հիսուն
1495 –հազար չորս հարյուր իննսունհինգ Continue reading “Մաթեմատիկա 18.03.2020”
4560- 6540, 4056
1452- 5421, 1245
7485- 8754, 4578
Ա. Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից:
Բ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:
Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:
Դ. Ցանկացած միանիշ թիվ փոքր է 10-ից:
Ա. Հաշվի՛ր 1500 և 2800 թվերի գումարի և 1400-ի տարբերությունը: 1500+2800-1400=1900
Բ. 2700 և 900 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 4600-ով: 2700-900+4600=6400
Գ. Գտի՛ր 1400 և 900 թվերի տարբերության կրկնապատիկը: 1400-900×2=1000
Դ. Հաշվի՛ր 5400 և 1800 թվերի գումարի և 2200-ի տարբերությունը: 5400+1800-2200=5000
Ա․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը 1-50 թվերը գրելու համար։
Պատ՝. 14 անգամ
Բ․Նարեն ուներ 1000 դրամ, նա իր գումարի կեսը տվեց Արփիին, և Արփին ունեցավ 1500 դրամ: Սկզբում Արփին ինչքա՞ն գումար ուներ:
Լուծում 1000×2=5001500-500=1000
Պատ՝ 1000 դրամ
Գ․Դանիելը ուներ 3400 դրամ, նա 400 դրամով մատիտներ գնեց, իսկ 1000 դրամով՝ ջրաներկ: Ինչքա՞ն գումար մնաց Դանիելի մոտ:
Լուծում 3400-400-1000=2000
Պատ՝ 2000 դրամ
Բ. 9, Վ. 3, Լ. 8, Գ. 5, Կ. 7
4235- 5432
6097- 9760
7129- 9721
4589 – 3589 = 1000
4 | 5 | 8 | 9 |
– | |||
3 | 5 | 8 | 9 |
1 | 0 | 0 | 0 |
3986 – 2985 = 1001
3 | 9 | 8 | 6 |
– | |||
2 | 9 | 8 | 5 |
1 | 0 | 0 | 1 |
2340 + 7652 = 9992
2 | 3 | 4 | 0 |
+ | |||
7 | 6 | 5 | 2 |
9 | 9 | 9 | 2 |
2308 + 3097=5405
2 | 3 | 0 | 8 |
+ | |||
3 | 0 | 9 | 7 |
5 | 4 | 0 | 5 |
3480 + 1214 = 4694
7651 – 3240 = 4411
9853 – 3512 = 6341
Ա. Քառակուսու կողմի երկարությունը 64 սմ է: Հաշվի՛ր քառակուսու պարագիծը:
Լուծում՝ 64×4=256
Պատ. ՝ 56
Բ. Ուղղանկյան երկարությունը 52 սմ է, իսկ լայնությունը՝ 48 սմ: Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը:
Լուծում՝ 52×2+48×2=200
Պատ.՝ 200սմ
Գ. Հողամասի երկարությունը 250 մ է, իսկ լայնությունը՝ 400 մ: Քանի՞ մետր ցանկապատ է անհրաժեշտ հողամասը ցանկապատելու համար:
Լուծում՝ 250×2+400×2=1300
Պատ.՝ 1300մ
Դ. Եռանկյան մի կողմը 5 սմ է, մյուս կողմը՝ 15 սմ, իսկ երրորդ կողմը՝ երկրորդից 5 սմ-ով կարճ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:
Լուծում՝ 15-5=10 5+10+15=30
Պատ.՝ 30 սմ
Աթաբեկ Խնկոյան
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Հարցեր և առաջադրանքներ
Նա գալիս է ծովի փրփուր լանջերով նա գալիս է գարնան շնչով և կանչով:
Ծիծեռնակներ (լատ.՝ Hirundidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
Ծիծեռնակներ (լատ.՝ Hirundidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում ենԵվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։
Իմ մայրիկը նման է երկար ծաղիկի , որովհետև շատ բարձրահասակ է:
Իմ մայրիկը նաև նման է աշխատասեր մեղուին, որովհետև շատ է սիրում աշխատել:
Իմ մայրիկը նման է թիթեռնիկին, որովհետև շատ սիրուն է:
Գորգի տակ
Դոնալդ Բիսեթ
Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել: Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկն հարցրեց նրանց.
– Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
– Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:
– Ես երևակայական վագր եմ:
– Ես երևակայական ձի եմ:
– Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
– Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
– Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:
– Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:
Հետո նա մտավ գորգի տակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ:
Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում: Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ:
Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.
– Խոտով բրդուճ:
Շեյլան չհավատաց ականջներին:
– Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում:
Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ.
– Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամաը քանի՞սն է:
– Եղավ,-ասաց Շեյլան:
Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:
– Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:
– Մտացեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:
– Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:
– Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:
– Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց:
– Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:
– Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա
գլխում մի միտք ծնվեց. «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց, զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:
Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին:
– Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան:
Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից խռմփոցի ձայն էր լսվում:
Հարցեր և առաջադրանքներ
2. Պատմի՛ր աղջկա մասին:
Ես մտածում եմ, որ աղջիկը սկզբում բարի էր, հետո մի քիչ չարացավ, որովհետև նա անձրև դրեց գորգի տակ:
3. Ի՞նչ կուզենայիր ունենալ գորգի տակ: Ինչու՞:
Ոչ մի բան:
4. Նկարագրի՛ր ձեր հյուրասենյակը:
Այստեղ մեր հեռուստացույցն է, մեր երկու բասկաթոռները, մեր կրիան, մեր ձկները, մեր բազմոցը, մեր վառառանը:
5. Իսկ դու ու՞մ հետ և որտե՞ղ կուզեիր ապրել: Ես ճիշտն ասաց ոչ մի տեղ չէի ուզի ապրել, մենակ իմ տանը, մենակ իմ ընտանիքի հետ և էլ ոչ մի տեղ:
Հյուրասենյակ=հյուր +սենյակ- հյուրանոց, խաղասենյակ
Ժամացույց=ժամ+ցույց – ժամանակ, հեռուստացույց,
Օրինակ՝ տակ-վրա
Հին-նոր
Տակ-վրա
Կամաց-ուժեղ
Քիչ-շատ
Հայտնվեցին-կորավ
Առավոտյան-գիշերը
Լուռ-աղմուկ
Մայրիկն ավլում է:
Աղջիկը նկարեց:
Նա նկարեց:
Ա․ 1, 6, 12, 19, 27
Բ․ 5, 7, 4, 6, 3
Գ․ 3, 5, 9, 15, 23
2457 = 2000 + 400 + 50 + 7
5674 = 5000+600+70+4
6987 = 6000+900+80+7
1247= 1000+200+40+7
3400 = 3000+400
3250= 3000+200+50
3402= 3000+400+2
1087= 1000+80+7
6004= 6000+4
2800։ 700 x (25 + 3 x 25): 40 =10
5600 : 80 + (90 x 30 – 50 x 4) = 2570
50 x 200 – 1000 : (20 x 50 ) = 10000
6000 : (120 : 2 ) + 700 x 70 = 49100
Ա. Գրիչն արժե 30 դրամ, մատիտը գրիչից 15 դրամով թանկ է: Ռետինն արժե այնքան, որքան գրիչը, իսկ սրիչը ռետինից 20 դրամով թանկ է: Որքա՞ն գումար է հարկավոր 2 սրիչ գնելու համար:
Լուծում 30+20=50 50×2=100
Պատ.՝ 100 դրամ
Բ. Լեոն ունի 60 դրամ, Հովհաննեսը Լեոից 40 դրամով պակաս գումար ունի, իսկ Խաչատուրը Հովհաննե
սից 2 անգամ ավել գումար ունի: Լեոն ու Խաչատուրը միասին որքա՞ն գումար ունեն:
Լուծում 60-40=20 20×2=40 60+40=100
Պատ.՝ 100 դրամ
Գ. Երրորդ դասարանի Դավիթը դպրոցի պարտիզպանին օգնեց էտել ծառերը։ Ծառի բարձր ճյուղերին հասնելու համար նա կանգենց 13 սանդուղք ունեցող աստիճանի մեջտեղի սանդուղքին։ Ո՞րերոդ սանդուղքին կանգնեց Դավիթը։
Լուծում 13-1=12 12:2=6 6+1=7
Պատ.՝ 7