Կախարդական Ձվիկը

Լինում է չի լինում մի ձվիկների ընտանիք է լինում։ Այդ ընտանիքում կար մի կախարդական երեխա և սովորական մայրիկ ու հայրիկ։ Մայրիկը ու հայրիկը  իրենց երեխային չեին ասում, որ ինքը կախարդական է։ Բայց մի անգամ երբ  փոքր կախարդական ձվիկը խաղում էր գնդակով  իր ընկերների հետ գնդակը գլորվեց ընկավ ձորը երբ փոքր ձվիկը վազեց որ բռնի ձեռքերը առաջ տարավ ու մի կախարդական բան եղավ․ գնդակը եկավ նրա մոտ։ Նա զարմացավ և գնաց տուն, որ իր մայրիկին և հայրիկին ասի․

— Մայրիկ ասաց փոքր ձվիկը էտ ոնց եղավ, որ ես այդքան հեռու էի բայց գնդակը գլորվելով եկավ ինձ մոտ։

— Փոքրս հասկանում ես դու կախարդական ես։

— Ո՞նց թե կախարդական եմ ինչի՞ ինձ չեիք ասել։

–Դե տեսնում ես մենք մեր ընտանիքի օրենքով պետք է  քեզ դրա մասին մյուս տարի ասեինք բայց դու իմացար ժամանակից շուտ։

Փոքր ձվիկը մտածեց ոնց տենց եղավ որ ինքը կախարդական է բայց իր ծնողները ոչ։

Եվ այդպես  նա պատմեց իր ընկերներին դրա մասին ու ասած․

–Ընկերներ գնացեք ձեր մայրիկին և հայրիկին հարցրեք դուք կախարդական հո չե՞ք։