․Բնագիտություն 11․18․2020

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Առաջադրանք
Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմարոսկինավթավազալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխարծաթտուֆ,  բնական գազփիրուզերկաթբազալտայլումին, օպալ

շինանյութ վառելիք մետաղ    թանկարժեք քար

Մայրենի 11․18․2020

1.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե: Կարդում  եմ,  երգում  ես,    ամենաէժան,  խաղացել  են,  էկրանխաղացել  ենք,  էջմիածին,  մանրէ, ամենաերկար, տասներկու, վայրէջք,  տեսել  եք:
2. Կետերի փոխարեն գրի՛ր  օ  կամ ոՈսկեզօծվել,   օվքեր,   որդի,  օդաչու,   տնօրեն,  այսօր,  արջաորս,  օվ,  մեղմօրոր,   քնքշօրեն,  անօգնական:
3. Ոսկեզօծվել, մեղմօրոր, քնքշորեն, վայրէջք, օգտակար, անէանալ (չքվել, անհետանալ) բառերով  փոքրիկ պատմությո՛ւն հորինիր:

Կար-չկար մի տղա կար նրա անունը Արմեն էր։ Մի օր Արմենը վայրեջք կատարելիս տեսվ մի անտառ, որը ոսկեզօծվել էր և մեղմորեն, քնքուշորեն իջավ այդ ոսկեզօծված անտառ։ Այդ անտառում շատ օկտակար խոտ կար այդ խոտը օգնում էր միանքամից առողջանալ և նաև օվ որ ուտի այդ խոտը կդառնա աանտեսնելի։