Մայրենի. Տնային առաջադրանք 18.10.22

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան: Պատասխանում է ում, ինչին, ինչերին հարցերին:

Տրական հոլովը նախադասության մեջ կարող է զբաղեցնել քերականական հետևյալ պաշտոնները՝

• հանգման անուղղակի խնդիր՝ Դիլան դային մոտեցավ հնձանին։

• Մատուցման անուղակի խնդիր՝ Հոր նամակը տվել էր փաստաբանին։

• Նպատակի պարագա՝ Եկել էր սովորելու\\գնումների։

• Տեղի պարագա՝ Ծովափին հանգստանում էին։

• Ժամանակի պարագա՝ Լուսաբացին վառվում էր թեժ արևը նոր։

• Ներգործման անուղղակի խնդիր՝ Գերվեց աչքերին։

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:

Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը, տեղ, ժամանակ, չափ ու քանակ:

Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին:

Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը: Բացառական հոլովը կազմվում է ից  կամ ուց վերջավորությամբ և պատասխանում է ումից,ինչից,երբվանից հարցերին:

Հարցեր և առաջադրանքներ

1.Տրված գոյականների ՝ ում կամ ինչի հարցին պատասխանող ձևերը տրական հոլով կազմիր։

Հեղինակ, ծովակալ,ճարտարապետ, տնտեսուհի,հավաստի,գագաթ,գինի,ձի,քույր,գրքեր,աշուն,շարժում,տարի,տեր,աշուն։

2.Կազմիր հետևյալ բառերի բացառականի ձևը;

Կատու, ամիս,սեր,եղբոր,անկյուն,տղա,ձյուն,աքլոր,դասընկեր,անուն։

Leave a comment