Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան: Պատասխանում է ում, ինչին, ինչերին հարցերին:
Տրական հոլովը նախադասության մեջ կարող է զբաղեցնել քերականական հետևյալ պաշտոնները՝
• հանգման անուղղակի խնդիր՝ Դիլան դային մոտեցավ հնձանին։
• Մատուցման անուղակի խնդիր՝ Հոր նամակը տվել էր փաստաբանին։
• Նպատակի պարագա՝ Եկել էր սովորելու\\գնումների։
• Տեղի պարագա՝ Ծովափին հանգստանում էին։
• Ժամանակի պարագա՝ Լուսաբացին վառվում էր թեժ արևը նոր։
• Ներգործման անուղղակի խնդիր՝ Գերվեց աչքերին։
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը, տեղ, ժամանակ, չափ ու քանակ:
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ հարցերին:
Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին:
Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը: Բացառական հոլովը կազմվում է ից կամ ուց վերջավորությամբ և պատասխանում է ումից,ինչից,երբվանից հարցերին:
Հարցեր և առաջադրանքներ
1.Տրված գոյականների ՝ ում կամ ինչի հարցին պատասխանող ձևերը տրական հոլով կազմիր։
Հեղինակ, ծովակալ,ճարտարապետ, տնտեսուհի,հավաստի,գագաթ,գինի,ձի,քույր,գրքեր,աշուն,շարժում,տարի,տեր,աշուն։
2.Կազմիր հետևյալ բառերի բացառականի ձևը;
Կատու, ամիս,սեր,եղբոր,անկյուն,տղա,ձյուն,աքլոր,դասընկեր,անուն։