Բառերի այնպիսի փոփոխությունը, որից կախված է նրանց պաշտոնը նախադասության մեջ կոչվում է հոլովում։
Հայերենում հոլովվում են գոյականը և որոշ դերանուններ։
Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովn ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք–գիրքը:
Սեռական հոլով
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին: Սեռական հոլովում բառը կարող է ունենալ –ի, –ու, –ան, –վա, –ոջ, –ց վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:
ուղղական- ծառ,ֆիզիկա
սեռական-ծառի,ֆիզիկայի
Ընթերցանություն
1 Ավետիք Իսահակյան, Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին
Ու անցիր…
Հարցեր և առաջադրանքներ
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։
բեկվել-ջարդվել ,Սեգ-հպարտ։
2.Դուրս գրիր ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները
սեռական—վայրկյանի,Արարատի,կայծակների,սերունդների։
ուղղական-դար , լույս, սեգ։
2.Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջող ձևով ՝ հոլովով գրիր թանգարան բառը։
Տարիներ շարունակ թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին։
Թանգարանիտնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով։
3.Ընթերցանություն
Ստեփան Զորյան,Փորձանք
Հարցեր և առաջադրանքներ
1.Գտիր անծանոթ բառեր և բառարանի օգնությամբ բացատրիր՝ դագանակ-կոպալ,փայտ։
2.Բացատրիր հետևյալ նախադասությունները
ա) եթե բանը գլխից չասես, թարս դուրս կգա։
Ամեն բան պետք է սկզբից ասես թե չէ ճիշտ չի լինի։
բ) Եթե չնկատի,վայն եկել է իրեն տարել։
Եթե անուշադիր լինես, վատ կլինի։
գ) Գտիր այն հատվածները, որոնց մեջ երգիծանք կա։
միշտ հումորով լինել։
դ) Պետրոս աղան ինչպիսի՞ կերպար է։
Շատ ուժեղ, ուշադիր, խիստ և ջղայն։