Տեքստը Այստեղ
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը: Երկրագնդի ամբողջ ջրային տարածությունը կոչվում է Համաշխարհային օվկիանոս: Համաշխարհային օվկիանոսի մասերն են Խաղաղ օվկիանոսը, Ատլանտյան օվկիանեսը, Հնդկական օվկիանոսը, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը և բոլոր ծովերը:
- Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
Ծովերը ցամաքի մեջ խորացող ջրային տարածքներն են: Օրինակ՝ Կարմիր ծովը, Սպիտակ ծովը, Կասպից ծովը, Միջերկրական ծովը:
Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք շատ են մտել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ՝ Պարսից ծոց, Բենգալյան ծոց:
Երկու ցամաքները իրարից առանձնացնող բարակ ջրային հատվածները կոչվում են նեղուցներ: Օրինակ՝ Թայվանի նեղուցը:
3․ Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
Կղզին, դա ջրով շրջապատված փոքր ցամաքներն են: Օրինակ՝ Թիմորի կղզի, Սումբա կղզի:
Թերակղզիները, դա փոքր ցամաքներ են, որոնք շրջապատված են ջրով, բայց մի մասով կպած են մայրցամաքներին: Օրինակ՝ Կամաչատկա թերակղզի, Կորեական թերակղզի:
4․ Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:
Հասարակածին մոտ գտնվում են Համաշխարհային օվկիանոսի ամենատաք ջրերը՝ 28-30 0C: Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանը նվազում է՝ հասնելով -1, -20 C:
Օվկիանոսի ջրի 1 լիտրում պարունակվում է միջինում 35 գրամ աղ:
