Արևմտահայերենի ուսուցում

Մեր դպրոցում այսուհետև՝ ամեն չորեքշաբթի, 5-րդ դասարանների սովորողները ուսուցանելու են արևմտահայերեն: Ասեմ, որ արևմտահայերենն ինձ շատ դուր եկավ, տարբերվում էր մեր՝ արևելահայերենից: Շատ երգեցիկ լեզու է, գեղեցիկ և յուրահատուկ: Հետաքրքիր էր իմանալ, թե շատ տարիներ առաջ ինչպես են միմյանց հետ խոսել մեր նախնիները:

Շատ ուրախ եմ, որ ուսումնասիրելու ենք այն՝ հենց ընկեր Հուրիի հետ, որովհետև նա բոլորիս հետ շփվում է արևմտահայերեն, ինչը շատ հետաքրքիր է և կօգնի մեզ ավելի արագ յուրացնել այն:

Այսօր մեր երկրորդ դասն էր. նշեմ, որ դասերն անցկացնում ենք Artասահման-ում: Շատ գոհ եմ ու մեծ բավականություն ստացա: