Ինձ  համար ամենաթանկ բանը

Ինձ համար ամենաթանկ բանը այս աշխարհում դա իմ ընտանիքն է։

Իմ ծնողների շնորհիվ է, որ ես կամ, ապրում եմ: Կյանքում ամեն ինչ սկսվում է ընտանիքից: Ընտանիքում են սովորում հարգել, սիրել, կիսվել:

Ընտանիքը միշտ քո կողքին է, ուրախացնում են, երբ տխուր ես: Ընտանիքում ես սովորում անցնել դժվար ճանապարհները:

Ես անչափ ուրախ եմ, որ լիարժեք ընտանիք ունեմ: Շատ եմ խղճում այն երեխաներին, որոնք հայրիկ կամ մայրիկ չունեն:

Սիրում եմ, երբ ընտանիքով դուրս ենք գալիս զբոսնելու: Երբ ծնողներս տանն են աշխատում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ:

Սիրում եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ ինձ է սիրում։

Leave a comment