Հայրենագիտություն 28․02․2021

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է[2][3]։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է[4]: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը[5]: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ ռելիեֆ և տարածքի մոտ 80% զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը (154 կմ երկարությամբ, 2-րդը հանրապետությունում)՝ իր Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Հարուստ է հանքային աղբյուրներով: Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից 1800 մետր բարձրության վրա։

Կացի- կանգնիր

Նարդիվան- աստիճան

Ղաստի- դիտմամբ

Քյալամ- կաղամբ

Մորմոնջ- մրջյուն

Քյոշա, պուճախ- անկյուն (երկու բառերն էլ «անկյուն»-ին են համարժեք)

Տխիլ- պնդուկ

Հանդ- դաշտ

Բիձիկ- հորեղբայր

Շըշացնել- գժվեցնել

Գիտեմ ոչ- չգիտեմ

Մտիկ անել- նայել

Լա դենը գնա- մի կողմ անցիր

Արի կուշտս- արի ինձ մոտ

Ըմանչիլ մի- մի ամաչիր

Բեզարեցի- հոգնեցի

Մի զադ էլ կա ոչ- ոչ մի բան էլ չկա

Թեզ արա- արագացրու:

Հայրենագիտություն Հայաստան

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշի՛ր ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։ Թուրքիա, Ադրբեջյան, Վրաստան, Իրան։

3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերը։ Արագաքոտն, Կոտայք, Արմավիր, Արարատ։

4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։ Երևան և գյումրի։

5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։ Ամենամեքը Գեղարքունիք և ամաենափոքր Վայոց Ձոր։

6․ Ո՞ր մարզում է գտնվում   Սևանա լիճը։ Գեղարքունիքում է։

7․ Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։ Արմավիրը։

8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։ Երևան դեմերճյոն։

9․ Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ։ Կոտայք մարզը։

10․ Ո՞ր մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝ Կոտայք մարզը։

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք