Նռանեի և Գևորգի ձնագնդիկների կռիվը

Խոր ձմեռ էր, ծառերը մերկացել էին։ Մի աղջիկ անունը Նռանե նրա ընկերներ հետ խաղում էր ձնագնդիկ։ Նրանք խաղում էին և Նռանեն ասաց․

-Երեխեք, եկեք թիմերի բաժանվենք, ոչ թե խաղանք մեկ-մեկ,- շնչակտուր եղած ասաց Նռանեն։

Երեխաները ասացին լավ։ Ընտրեցին թիմի ղեկավարներին, թիմին անուն և շարունակեցին խաղալ։

Իսկ միչնև երեխաները պլան մտածեն ես կպատմեմ ձեզ ով ընտրվեց ղեկավար և ինչ ընտրեցին թիմերի անունները։ Այն թիմի մեջ որտեղ որ Նռանեն կար, ղեկավար ընտրվեց Նռանեն, իսկ թիմի անունը՝ “Սառած Նռան Հատիկներ”։ Մյուս թիմի ղեկավարը ընտրվեց Նռանեյի ընկերներից մեկը Գևորգը, որի թմի անունը “Ձմեռեյին Գայլեր”։ Սառած նռան հատիկների թիմի ղեկավարը, այսինքն՝ Նռանեն, ասաց․

-Ինձ մոտ թող գա իմ թիմը։

Սառած նռան հատիկները եկան Նռանեի մոտ։

-Ես մտածում եմ, որ մենք պետք է պատրաստենք պատ ձնագնդիկներից կամ ձնից, ավելի լավ է և՝ նրանից, և՝ նրանից։

-Երկուսից երեք մարդ պատրաստում են պատը, իսկ մնացածը շարունակում են կռվել և պաշտպանել մեր երեք հոգուն, որ պատը չքանդվի,- ասաց Նռանեն։

Այդ ժամանակ “Ձմեռային գայլերի” ղեկավարը, այսինքն՝ Գևորգը, կանչեց իր թիմակիցներին։

-Ի՛նձ մոտ գա իմ թիմը։

-Գնացեք և նայեք թե ինչ են անում Սառած նռան հատիկները և ասեք ինձ։

Թիմիից ընտրվեց երկու հոգի և նրանք թաքուն-թաքուն գնացին մյուս թիմի կողմ։

-Նայիր ես ինչ են անում,- ասաց թմակիցներից մեկը։

-Ոնց որ պատ են կառուցում երեքը, իսկ մնացածը պաշտպանում են։

-Հենց հիմա գնացինք ասենք Գևորգին ա՛րի։

-Գևորգ, Գևորգ, իրենք սարքում են պատ ձնից և ձնագնդիկներից։

-Լավ,-պատասխանեց Գևորգը։

-Լսեք ինձ, երկու հոգի պատրաստում են պատ իսկ մնացածը պաշտպանում են։

Բայց դուք գիտեք, որ Նռանեի թիմում սարքում է երեք հոգի, իսկ Գևորգի թիմում երկու, որովհետև երկու հոգին Գևորգի թիմից, որոնք գնացել էին նայելու ինչ են անում Սառած նռան հատիկները մոռացան ասել, որ երեք հոգի է պատրաստում, այլ ոչ թե երկու։ Դրա համար Նռանեի թիմը ավելի արագ վերջացրեց և բոլորով գնացին ձնագնդիկներով խփելու, պատը քանդելու և Սառած նռան հատիկներ թիմը հաղթեց։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s