Մայրենի 10․09․2021, տեղեկություններ Կոմիտասի մասին

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26, 1869, Քյոթահիա – հոկտեմբերի 22, 1935 կամ հոկտեմբերի 21, 1935[4], Փարիզ, Ֆրանսիա), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ։ Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար։ Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար։

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում։ Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ։ Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում։

Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում։ Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ։ Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ։

Վերցրած է Վիկիպեդիաից

Մաթեմատիկա 08․09․2021

Դասարանական առաջադրանքներ

1․ Հեծյալը առաջին օրը անցավ 62կմ, երկրորդ օրը՝ 15կմ-ով ավելի։ Քանի՞ կիլոմետր անցավ հեծյալը երկու օրում։

1)62+15=77

2)62+77=139

2․ Գյուղն ունի 5632 բնակիչ։ Նրանցից 1920-ը տղամարդիկ են, 2053-ը՝ կանայք, մնացածները՝ երեխաներ։ Քանի՞ երեխա է ապրում գյուղում։

1)1920+2053=3973

2)5632-3973=1659

3. Կարմիր զարդատուփում կա 10 մատանի, կապույտ զարդատուփում՝ 7մատանիով ավելի, իսկ կանաչ զարդատուփու՝ 3 մատանիով ավելի, քան կապույտում։ Ընդամենը քանի՞ մատանի կա երեք զարդատուփերում։

1)10+7=17

2)17+3=20

3)10+20+17=47

Տնային առաջադրանքներ

1.Գարնանը այգում տնկեցին 200 ծառ, որոնցից 48-ը նռենիներ էին, մնացածները՝ դեղձենիներ։ Դեղձենու տնկիներից 52-ը չարմատակալեցին։ Այգում քանի՞ դեղձենի ծաղկեց այդ գարնանը։

1)200+48=152

2)152-52=100

2. Մի տոպրակում կա 264 ընկույզ, իսկ մյուսում՝ 305։ Առաջին տոպրակից երկրորդ տեղափոխեցին 82 ընկույզ, ապա երկրորդից առաջին՝ 117 ընկույզ։ Քանի՞ ընկույզ եղավ տոպրակներից ամեն մեկում։

1)264-82=182

2)305+82=387

3)387-117=270

4)182+117=299

Իմ ամառային հանգիստը

Ես ամռվա ընթացքում շատ եմ ճամփորդել հայաստանի սահմաներում բայց այսօր կպատմեմ երկու ամենա հետաքրքիրների մասին։ Ես գնացել եմ քուրիկիս հետ ճամբար դեպի սևան և այն տեղ քշել ենք սերֆինգ առագասով և ես շատ անգամ ընկել եմ։ Իսկ եկրորդը դա դիլիջան վերև պրանների զբոսայբին էր, ես և իմ եղբայրները իրար հետևից գնում եինք պարաների, փայրենի վրայով։ Ամբողջ ամռը ինձ շատ դուր եկավ։

Մարտահրավեր ընկերոջը

Հարց/ Նռանե որտեղ ես ճամփորդել ամառվա ընդացքում։

Պատասխան/ Ես ճամփորդել եմ  Հայաստանի տարբեր վայրերով եղել եմ Սպիտակում, Ստեփանավանում, Դիլիջանում, Լաստիվերում, Սևանում, Բյուրականում։ Ինձ համար ամենա տպավորիչ և գեղեցիկ ճամփորհդությունը  Լաստիվերն էր և Բյուրականի աստղադիտարանն էր:

Հարց։ Տարվա, որ եղանակն էս սիրոմ, և Ի՞նչու

Պատասխան/ Ես սիրում եմ աշունը և գարունը, որովհետև գարնանը թռչուներնեն երգում, ծաղիկները և ծառերը ծաղկում եին։ Իսկ աշուն համձայն եք, որ ամենա գեղեցիկ եղանակն է գունավոր տրևներ են թափում։

Եվ համել համ աշնանը համ գարնանը ոչ տաքա, ոչ ցուրտ։ Իսկ ես ոչ տաքա եմ սրում, ոչ ցուրտ։