Փաթիլը

Կար-չկար մի փաթիլ կար։ Այդ փաթիլի անունը Ձմեռուկ էր։ Ձմեռուկը ուրախության փաթիլն էր։ Նա շատ զվարճալի էր և ուրախ։ Եվ ասում են, որ եթե ինչ որ մեկը բռնի իր բերանով Ձմեռուկին, ուրեմն ամբողջ տարի ուրախ կլինի։ Նա ման էր գալիս ում վրա ընկնել, իսկ ում վրա չընկնել։ Եթե ինչ որ մի մարդ ուրախ է, ուրեմն նա ամբողջ ձմեռ կարող է ուրախ մնալ, իր վրա պետք չէ ընկնել, իսկ եթե մարդը տխուր է, ուրեմն նա կարող է ամբողջ ձմեռ տխուր մնա, դրա համար էլ պետք է իր վրա ընկնել։ Նա թռչում էր օդով, փորձում էր գտնել ինչ որ մեկին, ում վրա կարելի է ընկնել, բայց չկարողացավ։ Այնտեղ միայն ուրախ մարդիկ էին, որովհետև արդեն Նոր տարի էր և բոլորը ուրախ էին։ Բայց նա չէր տեսնում, որ մի տղա, որի անունը Արեգ էր, նստած է շեմին և տխուր էր, որովհետև ընկեր չուներ։ Ձմեռուկը փորձում էր գտնել մի երեխա, բայց չէր կարողանում։ Բայց մի հրաշալի ձմեռային օր նա վերջապես գտավ Արեգին, որը լաց էր լինում։ Նա թռավ նրա բերանի մեջ, և Արեգը վերջապես որախացավ և ընկերներ ունեցավ։ Դրանից հետո Արեգը միշտ խաղում է իր ընկերների հետ և երբեք չէր տխրում։