Մայրենի. Տնային առաջադրանք 23.11.22

Պատմիր ինձ հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագրի մասին։Տեղեկությունը կարդա և ներկայացրու կայքերից։

Ըստ հունական ավանդության ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում, թագավոր Եվմենես II-ի (մ․թ․ա․ 197—159) օրոք։ Քաղաքի անունով կոչվել է պերգամենտ։ Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են «մագաղաթ» անվանումով։

Մագաղաթի համար օգտագործվել է մանր և խոշոր եղջերավոր մատղաշ անասունների մորթին։ Ունեցել է մշակման տարբեր եղանակներ, որոնց դեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում։ Հայերը մինչև 89-րդ դարերում օգտագործել են մագաղաթ, այնուհետ նաև թուղթ, որը գնալով տիրապետող է դարձել։

Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75×50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

Ինտերնետի միջոցով գտիր և ներկայացրու քեզ համար ամենհետաքրքիր փաստը, որ գոյություն ունի աշխարհում։

Վոլեյբոլը (անգլ.՝ volleyball volley բառից՝ «հարված օդից» և ball – «գնդակ»), մարզախաղ է գնդակով՝ 6-ական մարզիկից կազմված երկու թիմի միջև։ Վոլեյբոլը սկզբնավորվել է 1890-ական թվականներին՝ ԱՄՆ-ում։ Հետագայում անցել է Ճապոնիա, Չինաստան, Ֆիլիպիններ։ Եվրոպայում վոլեյբոլը նախապես տարածում է գտել Չեխոսլովակիայում (1907 թվական)։ 1947 թվականին կազմավորվել է Վոլեյբոլի Միջազգային Ֆեդերացիա (ՎՄՖ), որը միավորում է 148 երկիր (1985)։ ՎՄՖ-ի պաշտոնական մրցաշարերն են՝ կանանց և տղամարդկանց աշխարհի (1949 թվական) և մայրցամաքների (Եվրոպայինը՝ 1948 թվական), աշխարհի գավաթի (1965 թվական), ակումբային թիմերի Եվրոպայի գավաթի (1961 թվական) մրցումները։ Օլիմպիական խաղերում ընդգրկված է 1964 թվական։

Վարդան Այգեկցու առակները

ԱՌԱԿՆԵՐ

Իմաստուն զինվորը

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

Աղվեսը եւ առյուծը

Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։

Եղեգնը եւ ծառերը

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.

-Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։

Եվ եղեգն ասաց.

 -Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։

Հարցեր և առաջադրանքներ։

Ներկայացրու առակների իմաստը։

Իմաստը այն էր, եթե դու ինչ որ բան մարդուն կամ կենդանիին ասացիր կամ արեցիր, կապ չունի դա լավ բանե է թե վատ քեզ դա նույն ձևով ետ կգա:

Պատմիր կորյուն բառի մասին։

1 առյուծի, վագրի, ինչպես և կետ ձկան ձագ

2 կտրիճ, քաջ

Ներկայացրու ուժեղ և թույլ բառերի իմաստները(բացատրիր այն ֆիզիկական և հոգեբանական իմաստներով)։

1 ոժեղ ֆիզիկապես: Նշանակում է, որ մարդը կարողանում է ծանր բաներ բարձացնել և այլ…

2 ուժեղ հոգեբանական: Նշանակում է ուժեղ կամք ունեցող և այլ…

1 թույլ ֆիզիկապես: Նշանակում է, որ մարդը չի կարող ծանր բաներ բարձացնել և այլ…

2 թույլ հոգեբանական: Նշանակում է հեշտ հանձնվող և այլ…

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s