Մայրենի. Տնային առաջադրանք 24.11.22

ԱՊԱՇԽԱՐՈՂ ԳԱՅԼԸ

Գայլը ծերանալով, գնում է ոչխարի հոտի մոտ ու ասում.

– Այժմ ապաշխարող եմ և շատ եմ ձեզ վշտացրել, ուստի ուզում եմ գալ ու ձեր տան ավլողը դառնալ, որպեսզի թողության արժանանամ, պահպանեմ ձեր մանուկներին ուրիշ գայլերից։

Եվ ուրախանալով, ոչխարները շներին ասում են.

– Այլևս մի հալածեք նրան։

Գայլը մնում է այդտեղ, համբերում մինչև մեծանում են գառները, ապա սկսում է հոշոտել և ուտել նրանց։ Ի վերջո, շատերը նկատելով այդ, սատկեցնում են նրան։

Առակս այսպիսի խրատ է տալիս, շուտ չհավատալ չարագործին։

Continue reading “Մայրենի. Տնային առաջադրանք 24.11.22”