Կարդա՛ Հ. Թումանյանի «Արև և լուսին» բալլադը։
Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):
Ասում էին,որ կար մի կին, որն ուներ մի աղջիկ և մի տղա։ Մայրը ասաց իր երեխաներին, որ նրանցից մեկը լուսավորի աշխարհը ցերեկը, իսկ մյուսըգիշերը։ Տղան Լուսինը ,ասաց, որ նա է ուզում ցերեկը լուսավորել, իսկ աղջիկը` Արեգակը ասաց, որ նա է ուզում։ Մայրը ասաց Լուսնին, որ Արեգակը կլուսավորի ցերեկը։ Լուսինը նեղացավ և ստիպված եղավ գիշերը լուսավորել, իսկ Արեգակը ցերեկը։ Բայց նրանք իրար շատ էին կարոտում, այդ պատճառով էլ որոշեցին, որ օրը մեկ անգամ իրար կհանդիպեն։
Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:
Ապարանք – պալատ
Եթերք – օդի վերին ոլորտը
Կենսատու – կյանք տվող
Շռայլ – անհաշիվ ու առանց խնայելու ծախսող
Ջոկ – զորական փոքրագույն ստորաբաժանում
Ի՞նչ սովորեցրեց քեզ բալլադը:
Բալլադը ինձ սովորեցրեց, որ ամեն ինչ ունի իր ժամանակը։ Լուսինն ու արևը աշխատելիս կարոտում էին իրար, բայց օրվա մեջ ժամանակ առ ժամանակ հանդիպում էին իրար։