Մթնոլորտի տաքացումը

Տեքստը այստեղ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից։

Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում։

2.Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է։

3.Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից։

Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա։

4.Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:

+25-3*5=+10

Մայրենի 07․03․2022


Կարդա՛ Հ. Թումանյանի «Արև և լուսին» բալլադը։

Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):

Ասում էին,որ կար մի կին, որն ուներ մի աղջիկ և մի տղա։ Մայրը ասաց իր երեխաներին, որ նրանցից մեկը լուսավորի աշխարհը ցերեկը, իսկ մյուսըգիշերը։ Տղան Լուսինը ,ասաց, որ նա է ուզում ցերեկը լուսավորել, իսկ աղջիկը` Արեգակը ասաց, որ նա է ուզում։ Մայրը ասաց Լուսնին, որ Արեգակը կլուսավորի ցերեկը։ Լուսինը նեղացավ և ստիպված եղավ գիշերը լուսավորել, իսկ Արեգակը ցերեկը։ Բայց նրանք իրար շատ էին կարոտում, այդ պատճառով էլ որոշեցին, որ օրը մեկ անգամ իրար կհանդիպեն։

Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:

Ապարանք – պալատ
Եթերք – օդի վերին ոլորտը
Կենսատու – կյանք տվող
Շռայլ – անհաշիվ ու առանց խնայելու ծախսող
Ջոկ – զորական փոքրագույն ստորաբաժանում

Ի՞նչ սովորեցրեց քեզ բալլադը:

Բալլադը ինձ սովորեցրեց, որ ամեն ինչ ունի իր ժամանակը։ Լուսինն ու արևը աշխատելիս կարոտում էին իրար, բայց օրվա մեջ ժամանակ առ ժամանակ հանդիպում էին իրար։