Ճամփորդություն դեպի Ջրվեժ

Մենք գնացինք Ջրվեժ և այնտեղ սահնակ քշեցինք իմ ընկերուհի Նռանեի և իր քույրիկ Նարեի հետ: Նրանք իրենց հետ «սնիգախոդ» էին բերել և ես սահնակի տեղը դա էի քշում: Բայց ճիշտն ասած սահնակը ավելի արագ էր, քան «սնիգախոդը»: Ես ու Նարեն բարձրացանք մինչև գագաթ, բայց նորմալ չէինք սահում: Սահնակները կեսից ավելի-ավելի արագ էին սահում: Մենք ձյունե սար սարքեցինք, ձնագնդիկ խաղացինք: