ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԴԴՈՒՄԸ

Լինում է, չի լինում մի դդում է լինում: Այդ դդումի անունը Գագիկ է լինում: Գագիկը կախարդական է, որովհետև նա կենդանացել է և ազգային դարձել: Նա կենդանացել է և ազգային դարձել, որովհետև երեխաները նրան աչքեր և ազգային շորեր են նկարել: Գագիկը շատ էր ուրախացել, որ նա կենդանի է դարձել, բայց երեխաները մոռացել էին նրան ոտքեր նկարել և ձեռքեր, դրա համար էլ նա պետք է թռչկոտելով գնար: Իսկ դրսում ձյուն էր նստել: Գագիկը թռավ դռան մոտ, բայց չկարողացավ բացել այն, որովհետև նա ձեռք չուներ: Գագիկը մի ձև բարձրացավ այն երեխայի մոտ, որը իրեն նկարել էր: Երեխան տեսավ իր նկարած դդումին և ասաց.

– Սա իմ դդումը չէ՞:

Եվ վազեց նրա հետևից: Երեխան մտածեց, որ Գագիկը գնացել է դուրս, իսկ Գագիկը օգտագործեց այդ հնարավորությունը և գնաց ձնի հետ խաղալու: