Աշուն օր

Աշուն օր

(հատված)

Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։


Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։


Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հարցեր և առաջադրանքներ

1.Գրի՛ր պակասող բառերը:

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, օդ ։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ:

2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:

Հոգնած  տերև

Սև ամպ

սառը օդ

ամպամած եղանակ

ցուրտ օր

3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:

4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի աշունը, նաև նկարի՛ր:

Տերևները դեղնել են: Տերևները չորանում են ու թափում: Անձրև է գալիս: Թրչունները չվում են տաք երկրներ: Օրերը ցրտում են:

This slideshow requires JavaScript.