Մթնոլորտի տաքացումը

Տեքստը այստեղ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից։

Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում։

2.Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է։

3.Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից։

Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա։

4.Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:

+25-3*5=+10

Համաշխարհային օվկինաոս, Դրա մասերը

Տեքստը Այստեղ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը: Երկրագնդի ամբողջ ջրային տարածությունը կոչվում է Համաշխարհային օվկիանոս: Համաշխարհային օվկիանոսի մասերն են Խաղաղ օվկիանոսը, Ատլանտյան օվկիանեսը, Հնդկական օվկիանոսը, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը և բոլոր ծովերը:
  2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:

Ծովերը ցամաքի մեջ խորացող ջրային տարածքներն են: Օրինակ՝ Կարմիր ծովը, Սպիտակ ծովը, Կասպից ծովը, Միջերկրական ծովը:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք շատ են մտել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ՝ Պարսից ծոց, Բենգալյան ծոց:

Երկու ցամաքները իրարից առանձնացնող բարակ ջրային հատվածները կոչվում են նեղուցներ: Օրինակ՝ Թայվանի նեղուցը:

3․ Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:

Կղզին, դա ջրով շրջապատված փոքր ցամաքներն են: Օրինակ՝ Թիմորի կղզի, Սումբա կղզի:

Թերակղզիները, դա փոքր ցամաքներ են, որոնք շրջապատված են ջրով, բայց մի մասով կպած են մայրցամաքներին: Օրինակ՝ Կամաչատկա թերակղզի, Կորեական թերակղզի:

4․ Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:

Հասարակածին մոտ գտնվում են Համաշխարհային օվկիանոսի ամենատաք ջրերը՝ 28-30 0C:  Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանը նվազում է՝ հասնելով -1, -20 C:

Օվկիանոսի ջրի 1 լիտրում պարունակվում է միջինում 35 գրամ աղ:

Ջրի շարժումն օվկիանոսում, օվկիանոսային հոսանքները

Տեկստի հղումը այստեղ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։ Ալիքավորումը և ցունամին։
  2. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը: Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացում։
  3. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ: 4․ Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ: Տաք և սառը։

5․ Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Չրեր

Չրերը, չորացված մրգեր կամ հատապտուղներ են, որոնց մեջ խոնավությունը կազմում է մոտավորապես 20 տոկոս։ Մրգերը կամ հատապտուղները չորացվում են կա՛մ բնական եղանակով այսինքն արևի տակ, կա՛մ արտադրական մեթոդների կիրառմամբ, էլեկտրական չորանոցի օգնությամբ։

Չրերը հարուստ են A, B1, B2, B3, B5, B6 վիտամիններով, հանքային էլեմենտներով։

Հրաբուխ

Տեքստ

Հարցեր և Առաջադրանքներ

1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում: Սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխ։
2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:

Continue reading “Հրաբուխ”

Բնագիտություն 12․05․2021 ամփոփում

Ընտրիր ամփոփման նյութ

1․ Բակտերիաներ

2․ Սնկեր

Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական։ Գիտնականները հակված են նաև այն հանգամանքին, որ սնկերը, բույսերը և կենդանիները զարգացում են  ապրել զատ ՝ առանձին առանձին, միմյանցից անկախ։ Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ  900 մլն տարեկան ։ Գիտնականները հակված են այն հանգամանքին, որ սնկերը միակորիզավորների թագավորության ամենահին ներկայացուցիչներն են և միգուցե երկիր մոլորակի ամենահին միակորիզավոր բնակիչները։

Գոյություն ունեն մի շարք տեսություններ սնկերի առաջացման մասին։ Ի սկզբանե սնկերի առաջացման բազմաթիվ ոչ գիտական բացատրություններ են տրվել։ 1727 թվականին ֆրանսիացի կենսաբան  Ֆազիեյին նշել է, թե սնկերը դրանք  սատանայի ստեղծածն են։

Դեռ Ք.ա.3-րդ դարում  Թեոֆաստը, ով հետագայում համարվելու է կենսաբանության հիմնադիրը, սնկերը համարում է բույսերի հետ մեկ ամբողջություն և ներառում է բույսերի թագավորության մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ Կառլ Լիննեյը սնկերը համարեց կենդանական թագավորության մի մասը, սակայն սնկերը շարունակեցին   մնալ բույսերի թագավորության մեջ։  Սնկերի առաջացումը կապվում է նաև  ջրիմուռների հետ, որոնց հետ նրանք ունեն բազմաթիվ նմանություններ։ Կենսաբանների պնդմամբ նմանությունները պայմանավորված են ընդհանուր ծագման աղբյուրով՝ այսինքն նրանք առաջացել են միևնույն օրգանիզմից։ Հետագայում՝ կատարվելով խորը ուսումնասիրություններ սնկերի մասին , 1970 թ. եկան այն համոզմանը, որ սնկերը տարբերվում են և բույսերի և կենդանիների թագավություններից և ձևավորվեց առանձին սնկերի  թագավորություն։

Գրեթե վստահ կարող են նշել, որ սնկերը մետ 300 մլն տարի առաջ՝ պոլեոզոյան դարաշրջանում  ունեցել  են մեծ զարգացում և էականորեն տարբերվում են իրենց նախնական վիճակից և տարածված են եղել ամբողջ աշխարհով։ Այս շրջանում սնկերի բազմացումը կատարվել է սեռական եղանակով, ինչը արդյունք է 1.5 մլրդ տարի առաջ կլիմայական բարենպաստ պայմանների ձևավորմամբ

Քարածխի դարաշրջանի ավարտին  սնկերը հասել են այմնպիսի զարգացվածության մակարդակի, որ կլիմայի փոփոխությունները նշված ժամանակաշրջանում, էական փոփոխությունների չեն ենթարկել  սնկերի աշխարհը։

Ի սկզբանե սնկրերի ուսումնասիրությամբ զբաղվում էր կենսաբանությանը, քանի որ նրանք  դասակարգվում էին բույսերի շարքին։ Այժմ, ինչպես նշեցինք, սնկերի և կենդանական աշխարհի նմանություններից ելնելով սնկերի ուսումնասիրությամբ զբաղվում է միկոլոգիա  գիտությունը։

Աղբյուրը այստեղ

Բնագիտություն Բակտերիաների մասին

Բակտերիաներ (հին հուն․՝ βακτήριον՝ ցուպիկ), պրոկարիոտ (անկորիզ), մեծ մասամբ միաբջիջ միկրոօրգանիզմների թագավարություն։ Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերիաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։

Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Ըստ տարբեր հաշվարկների աշխարհում կա հինգ նոնիլլիոն (5×1030) բակտերիա[1]։

Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։

Բակտերիաների մեծամասնությունը չունի քլորոֆիլ և նյութափոխանակության համար օգտագործում է ոչ թե Արեգակի էներգիան, այլ իրենց միջավայրում գտնվող անօրգանական և օրգանական միացությունների քիմիական փոխարկումների հետևանքով առաջացած էներգիան։ Բակտերիաները տարածված են հողում, ջրում, բույսերում, մարդու և կենդանիների օրգանիզմներում, կարող են գոյություն ունենալ ամենաբազմազան պայմաններում, որոնք հաճախ անբարենպաստ են այլ օրգանիզմների համար։ Մասնակցելով բնության մեջ էներգիայի և նյութերի շրջապտույտին՝ բակտերիաներ մեծ նշանակություն ունեն կենսոլորտի ձևավորման և Երկրի վրա կյանքի պահպանման գործընթացներում։ Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն։ Որոշ բակտերիաներ պայմանական ախտածին են, քանի որ դրանց հիվանդածնությունը կախված է մի շարք պայմաններից և 1-ին հերթին՝ օրգանիզմի (որում գտնվում են) դիմադրողականությունից։

Բնագիտություն 03․04․2021-14․04․2021 Բակտերյաների դերը բնության մեջ

Բակտերյաների դերը բնությոան մեջի տեքստը այստեղ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների: Ամենուրեք՝ հողում, մարդու օրգանիզմում,մրգերի և բանջարեղենի մեջ, բնության մեջ:
  2. Ին՞չ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:
  3. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ: Հոլանդացի բնագետ Անտոնի վան Լևենհուկը ստեղծեց մի պարզ սարք, որի միջոցով խոշորացնում էր բակտերիաները և որոշում դրանց տեսակն ու ձևը:
  4. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբարենպաստ գործոններից: Իրենց տարբեր ձևերի հաշվին: Պաշտպանական արտաքին կառույցը  պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, որոնք են՝ սուր առարկաները, բարձր ջերմաստիճանը կամ ճնշումը, քիմիական տարբեր նյութերը: Այս ամենի շնորհիվ բակտերիաները շատ կայուն են:
  5. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք: Երկու՝ մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: 
  6. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ: Որովհետև գոյություն ունեն օգտակար և վնասակար բակտերիաներ: Մի դեպքում նրանք օգնում են մարդկանց, մի դեպքում էլ՝ ներթափանցելով նրա օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ:
  7. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ: Բակտերիաները մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն  մյուս մասն էլ փչացնում է տարբեր պիտանի առարկաներ՝ բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: