Մխիթար Գոշ
Մարդն ու ծառերը
Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.
— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։
Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։
— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։
Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։
Հարցեր։
1.Փորձիր շարունակել առակը։
Եթե ես այս առակը շարունակեմ այս առակը ամբողջ իմաստը կկորցնի:
2.Դուրս գրիր հոգնակիով դրված գոյականները։
ծառերը
3.Ի՞նչ է քեզ համար հույսը։
Յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ունի հույսը: Ամեն ոք կյանքում ինչ-որ բանի նկատմամբ հույս է տածում՝ անկախ տարիքի և ազգությունից: Երբ տխրության, նեղությունների մեջ ենք լինում, հույսն է մեզ դուրս հանում այդ վիճակից: Առանց հույսի մարդն ուղղակի չի կարող ապրել:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հետևյալ բառերի մեջ հ չի լսվում և չի գրվում՝
ապաշխարել, ոչխար, նշխար, խորին, հովար (գլխարկի), ընդամենը,
ընդարձակ, ընդունակ, ընդունել, ընթանալ, ընթացք ․․․։
1.Բառարանի օգնությամբ շարունակիր շարքը։
2.Գրիր բառեր, որոնց վերջում գրվում է հ տառը։
Աշխարհ, ճանապարհ
3.Գրիր տրված սկզբնարմատով կամ վերջնարմատով բառեր։
հույս
հուր
համ
հատ
հարս
Փորձիր ներկայացնել , թե ընկերասիրությունն ու համախմբվածությունը ինչ դեր ունեն քո կյանքում։
Իմ կյանքում ամենա մեծ դերը խաղում են իմ ընկերները առանց իմ ընկերների ես ինքնասպան կլինեի: Այո ես իմ ընկերներին ինձնից բարցր եմ դնում և ես հասկանում եմ, որ դա սխալ է բայց ես կշարունակեմ դա անել: