Վահան Տերյան
Աշուն է
Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին…
Բանաստեղծության մեջ գտիր փոխաբերական իմաստով արտահայտված մտքերը։
Ոսկի է — թափվում է գետին…
Անուշ է ցավն այս հետին.—
Գիշերը սուզվում է միգում.
Գտիր հոմանիշները։
մեղնություն- քնքշություն
Լրացնել հետևյալ առածներում բացթողնված բառերը` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:
Լեզու կա շիտակ է, լեզուն կա` լեղի:
Ծանր յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը զորավոր թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը արդար կլինի:
Ոսկե քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Պաղ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ:
Անուշ ապուր, շան կերակուր:
Հետևյալ առածների մեջ կետերի փոխարեն գրել նշված բառերի հականիշները:
Երիտասարդ աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, գիժի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ, խոսքի` կարճը :
Գիժը մի քար գցեց ծովը, հազար գիտուն չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից եժանը չկա:
Ստեղծագործական աշխատանք
Ընտրիր հետևյալ վերնագրերից մեկը և գրիր շարադրություն` <<Իմ շնորհը>>, <<Իմ երգը>>, <<Իմ ուրախությունը>>, <<Իմ աշխարհը>>։ Ինքդ էլ կարող ես վերնագիր մտածել։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում։