Մայրենի. Տնային առաջադրանք 24.11.22

ԱՊԱՇԽԱՐՈՂ ԳԱՅԼԸ

Գայլը ծերանալով, գնում է ոչխարի հոտի մոտ ու ասում.

– Այժմ ապաշխարող եմ և շատ եմ ձեզ վշտացրել, ուստի ուզում եմ գալ ու ձեր տան ավլողը դառնալ, որպեսզի թողության արժանանամ, պահպանեմ ձեր մանուկներին ուրիշ գայլերից։

Եվ ուրախանալով, ոչխարները շներին ասում են.

– Այլևս մի հալածեք նրան։

Գայլը մնում է այդտեղ, համբերում մինչև մեծանում են գառները, ապա սկսում է հոշոտել և ուտել նրանց։ Ի վերջո, շատերը նկատելով այդ, սատկեցնում են նրան։

Առակս այսպիսի խրատ է տալիս, շուտ չհավատալ չարագործին։

Continue reading “Մայրենի. Տնային առաջադրանք 24.11.22”

Իմ երգը

Կար մի աղջիկ, որի անունը Ջենի էր: Նա շատ էր սիրում երգել և երազում էր դառնալ հայտնի երգչուհի: Նա մայրիկին խնդրեց, որ հաճախի երգի և կապ չունի ինչ երգի: Սկզբից Ջենին հաճախեց ազգային երգի բայց նրան դուր չեկավ, հետո Ջենին հաժախեց Պօպ երգի ավելի դուր եկավ, բայց մեկա ոչ: Ջենին արդեն հանձնվել էր: Մայրիկը դա հասկացավ նրանով, որ Ջենին տխուր երգեր էր երգում: Մայրիկը գնաց ավելի մանրամասն երաժշտական դպրոցներ և երգչախմբեր փնտրելու: Նա մեկը գտավ բայց այնտեղ էլ Օպերա էին երգում:

Ջենիի երազանքը քանդվեց: Նա այլեվս չեր ուզում երգչուհի դառնալ: Ջենին հասկացավ, որ հաստատ չի գտնի այն երգի ոճը որը իրեն դուր է գալիս: Նա օրերով ինչու ոչ շաբաթներով իր սենյակում փագված էր: Մեկ հրաշալի օր մայրիկը վազելով գնում էր Ջենիի մոտ, որովհետև իրա կարծիքով Ջենիի ոճի բան էր գտել: Ջենին որոշեց վերջին անգամ փորձել: Նա գնաց այդ տեղը և գուշակեք ինչ, նրան դուր եկավ այդ երգի ոճի անունը Կ-պօպ էր: Պօպ-ի նման բայց միքիչ ուրիշ: Հիմա Ջենին շատ հայտնի երգչուհի և պարուհի է: Նա սկզբից իհարկե չէր ուզում բայց հետո պարելն էլ շատ դուր եկավ: Հիմա Ջենին Կորեական խմբի մեկ անդամ է և այդ խմբում նա կարդքում է ՌԵՊ: