Մայրենի․ 01․02․2023․Վահան Տերյան


ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

Continue reading “Մայրենի․ 01․02․2023․Վահան Տերյան”

Բնագիտություն: Մեխանիկական ուժ/շարժում

1 Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք: Մեխանիկական աշխատանք կատարվում է, երբ մենք մեր ուժերով (F), փորձում ենք շարժել մարմիը: Սակայն պարտադիր է, որ մսրմինը շարժվի:

2 Ինչից է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: Մեծությունը կախված է, ինչպես մարմնի վրա կիրառված ուժի մեծոությունից, այդպես էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից:

Թարգմանիչները

Ամեն ժողովուրդ իր ազգային եկեղեցական տոներն ունի: Հայ ժողովուրդն էլ այլ տոների շարքում ունի իր լեզվի ու մշակույթի տոնը: Ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին տոնում է ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնը:

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

(Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը):

Դպրոցական տարիներից բոլորը գիտեն հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը, բայց քչերին է հայտնի, որ այդ նախադասությունը Աստվածաշունչ մատյանից է, որ հայերեն գրերը Աստծու պարգևն են հայ ժողովրդին…

Հայաստան աշխարհի քրիստոնեացումից մինչև 5-րդ դար հայ եկեղեցին տակավին չէր հայացել, որովհետև չուներ սեփական գիր ու գրականություն: Քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունելուց մոտ մեկ դար էր անցել:

Վանքերում և եկեղեցիներում կանոնավոր արարողություններ էին կատարվում, ընթերցվում էր Սուրբ Գիրքը, սակայն ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր այդ ամենը, քանզի հայերեն գրերի բացակայության պայմաններում եկեղեցական լեզուն ասորերենն էր: Ուստի և, Աստծու խոսքը շատերի սրտերին չէր հասնում:

Ահա այս պայմաններում էր, որ Սուրբ Մեսրոպ վարդապետը, Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը: Երկար փնտրումներից ու այլ ազգերի տառերը հայերեն լեզվի համապատասխանեցնելու անհաջող փորձերից հետո Մաշտոցը տրվեց աղոթքին ու խոկմանը, և Աստված լսեց նրա աղոթքները: Մաշտոցը, ոչ այն է երազով՝ քնի մեջ, ոչ այն է տեսլիքով՝ արթմնի, տեսավ, թե ինչպես մի ձեռք տառեր է գրում ու տառերը պահպանում են իրենց ձևը, ինչպես ձյան վրա: Աղոթքից վեր կենալով, Մաշտոց վարդապետը գրի առավ մեր նշագրերը: 1600 տարի է անցել այդ օրվանից, բայց հայ գրերը չեն փոփոխվել ու պահպանել են իրենց նախնական տեսքը, քանի որ հույժ կատարյալ են, ինչպես Աստծու ստեղծած ամեն ինչ:

Ապա սկսվեց Աստվածաշունչ մատյանի ամբողջական թարգմանությունը, որ մշակումներով ու լրացումներով տևեց շուրջ 30 տարի: Աստվածաշունչն այլևս հայերեն էր, Աստված խոսում էր հայերեն: Ս. Սահակ Պարթևն ու Ս. Մեսրոպ Մաշտոցը, Եզնիկ Կողբացին ու Հովսեփ Պաղունացին, Կորյունը, Ղևոնդ Վանանդեցին և մյուսներն իրենց հոգու ամբողջ ջերմությունը ներդրեցին, իրենց հոգին նվիրեցին Աստվածաշնչի թարգմանության սրբազան գործին: Նրանց անկրկնելի թարգմանության շնորհիվ Աստվածաշնչի հայերեն օրինակը բոլոր ազգերի կողմից անվանվեց ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻ: Շուտով բացվեցին դպրոցներ, սկիզբ դրվեց հայ դպրությանը: Գրվեցին աղոթքներ, հոգեզմայլ շարականներ, զարկ տրվեց թարգմանական և ինքնուրույն գրականությանը, մարդկային բազմություններով լցվեցին եկեղեցիները, ճոխացան Փրկչի տոները: Եվ լուսավորվեց ողջ Հայոց աշխարհը: Հայ գրերի գյուտով և Աստվածաշնչի թարգմանությամբ հիմք դրվեց հայ հոգևոր-մշակութային նոր շարժման, որ մեր ազգի ՈՍԿԵԴԱՐԸ դարձավ:

Թարգմանիչ բառը ներկայիս առօրյա խոսակցական իմաստով նշանակում է լոկ մի լեզվից մի այլ լեզվի թարգմանող անձ: Սակայն մեր հայրերը ոչ միայն թարգմանեցին Աստվածաշունչը, այլ ապրեցին ու այն հայացրին: Սուրբ Գիրքը հայ ժողովրդի համար կյանքի ձև ստացավ: Նրանք Աստծուն իջեցրին հայ մարդու հոգու մեջ:

Քրիստոնեությունը միս ու արյուն դարձավ հայի համար, դարձավ զորություն և հային հայ պահեց բոլոր ժամանակներում:

Սուրբ թարգմանիչները իրենց կյանքով դարձան հայ ժողովրդի թարգմանը Աստծու մոտ: Այսօր էլ նրանք շարունակում են իբրև փարոս լուսավորել հայոց ապագան: Թարգմանչաց տոնը հայ հոգու պանծացման տոնն է: Մեր եկեղեցու հայրերն այսօր էլ կարծես խոսում են մեզ հետ: Ս. Սահակը սովորեցնում է մեզ մեծ լինել և խոնարհ, Ս. Մաշտոցը՝ չվախենալ և աղոթքով հաղթահարել դժվարությունները, Եզնիկը ուղեցույց է հավատքը պաշտպանելու, Եղիշեն հայրենասիրությամբ է լցնում մեզ, Խորենացին ուսուցանում է հայոց պատմությունը, Շիրակացին առաջնորդում է բնության և տիեզերքի գաղտնիքների մեջ, Գրիգոր Նարեկացին մեր հոգին բարձրացնում է դեպի Աստված, Շնորհալին հայ հավատքի բանաձևն է տալիս և սովորեցնում Աստծու փառքը երգել … «Թարգմանիչներ» անվանված հոգևոր մշակութային հզոր շարժումն անկրկնելի երևույթ էր հայոց պատմության մեջ: Թարգմանիչները հիմք դրեցին ազգային ինքնուրույն գրականության, ճարտարապետության, պատմագրության, բժշկության, փիլիսոփայության, աստվածաբանության, երաժշտության, որով մենք քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամը դարձանք: Այդ նրանք էին, որ գրեթե ոչնչից ստեղծեցին ինքնատիպ մի մշակույթ, որ ուրիշ ոչ մեկ ազգի հետ չես շփոթի: Այդ նրանց ջանքերով էր, որ ազգը համախմբվեց միասնական մեկ հավատքի շուրջ և կարողացավ ետ վանել ճակատագրի դառը փորձությունները:

A charity run

New words

Today-այսօր

Tomorrow-վաղը

Yesterday-երեկ

Charity-բարեգործություն

Church-եկեղեցի

Entrence-մուտք

Good luck – հաջողություն

Actually – իրականում

b.

The four friends want to go and watch the race.

They think the race starts at -11 o’clock.

They ask the woman for directions to Gordon Park.

When they get to the park the race is finished.

Jo is very happy to see the four friends.

Պատմություն. ամփոփիչ դասարանական առաջադրանք

• Որտե՞ղ է Միջագետքը, ի՞նչ սահմաններ է ընդգրկում։ Միջագետքը գտնվում է Եփրատ և Տիգրիս գետերի միջև: Սկսվում է Հայկական լեռնաշխարհի հարավից մինչև Պարսից ծով:

• Միջագետքում ինչպե՞ս ձևավորվեցին առաջին պետությունները։ Միջագետքի տարածքում տարածված էին շումերները որոնք առաջինը ստեղծեցին ոռոգման համակարգը: Սակայն նրանք այնպես էլ ամբողջ պետություն չդարձան, այլ ստեղծեցին տասնյակ փոքր պետություններ:

• Ներկայացրեք Հին Եգիպոսի ձվավորման պատմությունը, նշանավոր արքաների գործունեությունը։ Եգիպտոսում է գտնվում աշխարհի ամենամեծ գետը՝ Նեղոսը: Այնտեղ արքաներին անվանում էին փարավոններ: Շուտով Նեղոսի վարարումների աշխատանքներից հետո Եգիպտոսը դարձավ շատ հզոր պետություն և Նեղոսի ափին ստեղծվեցին 40 փոքր պետություններ: XVII դարում խեթերի միջև ավարտվեց պատերազմությունը՝ Լաբարնա արքայի հաղթանակով: Ստեղծվեց պետություն, իսկ մայրաքաղաքը հռչակվեց Խաթթուսասը:

• Ե՞րբ Փոքր Ասիայում ձևավորվեցին պետություններ։ Շուտով խեթերը նվաճեցին Միտաննին և հաստատեցին իրենց տիրապետությունը նաև Փոքր Ասիայի արևմուտքում: Այսպես նրանք հզորացրեցին այն և ստեղծվեց պետությունը:

• Պատմե՛ք Խեթական պետության մասին։ Նրանք հասնում են իրենց Նրանք շուրջ կես դար պայքարում էին հարևան ժողովուրդների հետ: Խեթական պետությունը շուտով անկում ապրեց: