Ճամփորդություն դեպի Ջրվեժ

Մենք գնացինք Ջրվեժ և այնտեղ սահնակ քշեցինք իմ ընկերուհի Նռանեի և իր քույրիկ Նարեի հետ: Նրանք իրենց հետ «սնիգախոդ» էին բերել և ես սահնակի տեղը դա էի քշում: Բայց ճիշտն ասած սահնակը ավելի արագ էր, քան «սնիգախոդը»: Ես ու Նարեն բարձրացանք մինչև գագաթ, բայց նորմալ չէինք սահում: Սահնակները կեսից ավելի-ավելի արագ էին սահում: Մենք ձյունե սար սարքեցինք, ձնագնդիկ խաղացինք:

Pumpkin

vitamin-վիտամին

to grade-Քերիչով անցկացնել

to slice-կտրատել

to stir-խառնել

to mix-խառնել (տարբեր մթերքներ իրար խառնել)

to pour -լցնել

to add-ավելացնել

to contain-պարունակել

to use-օգտագործել

to take-վերցնել

to peel-կլպել

Read and use your own words to retell.

pumpkin by Ann

Կարդալ և ձեր բառերով պատմել։

All the fruits and vegetables contain vitamins.

You can use any fruits and vegetables to make many kinds of salads. The simplest vegetable salad is to chop up lettuce and mix it with any other vegetable(s), then add some pepper or vinegar, maybe even both․

Բոլոր մրգերն ու բանջարեղենները պարունակում են վիտամիններ։ 

Դուք կարող եք օգտագործել որևէ միրգ կամ բանջարեղեն և տարբեր տեսակի աղցաններ պատրաստել։ Ամենապարզ բանջարեղենի աղցանը հետևյալն է՝ կտրատում եք հազարը և խառնում ցանկացած բանջարեղենի հետ, հետո ավելացնում մի քիչ պղպեղ կամ քացախ, հնարավոր է նաև երկուսն էլ միասին։

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԴԴՈՒՄԸ

Լինում է, չի լինում մի դդում է լինում: Այդ դդումի անունը Գագիկ է լինում: Գագիկը կախարդական է, որովհետև նա կենդանացել է և ազգային դարձել: Նա կենդանացել է և ազգային դարձել, որովհետև երեխաները նրան աչքեր և ազգային շորեր են նկարել: Գագիկը շատ էր ուրախացել, որ նա կենդանի է դարձել, բայց երեխաները մոռացել էին նրան ոտքեր նկարել և ձեռքեր, դրա համար էլ նա պետք է թռչկոտելով գնար: Իսկ դրսում ձյուն էր նստել: Գագիկը թռավ դռան մոտ, բայց չկարողացավ բացել այն, որովհետև նա ձեռք չուներ: Գագիկը մի ձև բարձրացավ այն երեխայի մոտ, որը իրեն նկարել էր: Երեխան տեսավ իր նկարած դդումին և ասաց.

– Սա իմ դդումը չէ՞:

Եվ վազեց նրա հետևից: Երեխան մտածեց, որ Գագիկը գնացել է դուրս, իսկ Գագիկը օգտագործեց այդ հնարավորությունը և գնաց ձնի հետ խաղալու:

Ազգային տիկնիկներ

Տիկնիկ (տիկին, պուպրիկ, խամաճիկ, խռծիկ և այլն), մարդու, թռչունների, կենդանիների կերպարանքով իր, որը պատրաստվում է տարբեր նյութերից (փայտ, մետաղ, գործվածք, բուրդ, թել, խմոր և այլն)։  Տիկնիկները հիմնականում լինում են ծիսական, թատերական և մանկական։

Մանկական խաղատիկնիկները ծիսական ու թատերական տիկնիկների փոխակերպված ձևերն են, որոնք, ժամանակի ընթացքում կորցնելով կամ պահպանելով իրենց ծիսական դերը, միաժամանակ երեխաների համար ծառայում են նաև որպես զբաղմունքի և ժամանցի առարկա, կատարելով դաստիարակչական դեր։

Աղբյուը՝ այստեղ

Անմոռանալի օրը

Իմ անմոռանալի օրը Թբիլիսիում կրկես գնալու օրն էր: Այնտեղ շատ զվարճալի ծաղրածուներ կային, շատ վտանգավոր հնարքներ էին անում ակրոբատները, կենդանիներ վարժեցնողներ կային, ովքեր վարժեցնում էին շներ, սկունսեր և թութակներ:Մի շատ ուժեղ մարդ տեսա, որի վրայով ավտոմեքենա անցավ: Տեսա նաև ձիեր, որոնց վրա մարդիկ էին կանգնում, իսկ ձին արագ գնում էր: