Ծիծեռնակին

Աթաբեկ Խնկոյան

 
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:

Նա գալիս է ծովի փրփուր լանջերով նա գալիս է գարնան շնչով և կանչով:

  1. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին: Նա ունի սև աչքեր, մկրատի պես պոչիկ ունի նա:
  2. Ինչպես ես հասկանում.
  • Դու կապուտակ ծովով արի – Դու կապույտ ծովով արի
  • Գարնան շնչով կանչով արի – Գարնան քամով արի
  1. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը» Չեմ հասկանում ընկեր Մանուշակ
  2. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ ն/րանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
    1. րանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:

    Ծիծեռնակներ (լատ.՝ Hirundidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակքաղաքային ծիծեռնակառափնյա ծիծեռնակժայռային ծիծեռնակշիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

    Ծիծեռնակներ (լատ.՝ Hirundidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակքաղաքային ծիծեռնակառափնյա ծիծեռնակժայռային ծիծեռնակշիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

    Ծիծեռնակ.pngԲոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում ենԵվրոպայումԱսիայումԱֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։

Մայրիկս Նման է

Իմ մայրիկը նման է երկար ծաղիկի , որովհետև շատ բարձրահասակ է:

Իմ մայրիկը նաև նման է աշխատասեր մեղուին, որովհետև շատ է սիրում  աշխատել:

Իմ մայրիկը նման է թիթեռնիկին, որովհետև շատ սիրուն է:

Իմ մայրիկը նման է.jpg

Գորգի տակը

Գորգի տակ

Դոնալդ Բիսեթ

Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել:  Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկն հարցրեց նրանց.

– Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
– Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:
– Ես երևակայական վագր եմ:
– Ես երևակայական ձի եմ:
– Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
– Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
– Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:
– Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:

Հետո նա մտավ գորգի տակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ:

Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում:   Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ:

Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.

– Խոտով բրդուճ:

Շեյլան չհավատաց ականջներին:

– Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում:

Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ.

– Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամաը քանի՞սն է:
– Եղավ,-ասաց Շեյլան:

Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ  մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:

– Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:
– Մտացեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:
– Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:
– Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:
– Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց:
– Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:
– Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա
գլխում մի միտք ծնվեց.   «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց,  զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:

Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին:

– Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան:

Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից  խռմփոցի ձայն էր լսվում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ինչպիսի՞ն էին երևակայական ձին և վագրը:
    Վագրը մանուշակագույն էր, բաց կապույտ գծերով և շատ բարի:
    Իսկ ձին կապույտ ու վարդագույն պոչով և մազերով: Նա էլ էր շատ բարի:

2.  Պատմի՛ր աղջկա մասին:
Ես մտածում եմ, որ աղջիկը սկզբում բարի էր, հետո մի քիչ չարացավ, որովհետև նա անձրև դրեց գորգի տակ:
3.
Ի՞նչ կուզենայիր ունենալ գորգի տակ: Ինչու՞:
Ոչ մի բան:
4. Նկարագր
ի՛ր ձեր հյուրասենյակը:
Այստեղ մեր հեռուստացույցն է, մեր երկու բասկաթոռները, մեր կրիան, մեր ձկները, մեր բազմոցը, մեր վառառանը:
5. Իսկ դու ո
ւ՞մ հետ և որտե՞ղ կուզեիր ապրել: Ես ճիշտն ասաց ոչ մի տեղ չէի ուզի ապրել, մենակ իմ տանը, մենակ իմ ընտանիքի հետ և էլ ոչ մի տեղ:

  1. Կանաչով նշված բարդ բառերի արմատներով նոր բառեր կազմի՛ր:
    Օրինակ՝ լուսամուտ= լույս+մուտ, լուսամփոփ, շքամուտք

Հյուրասենյակ=հյուր +սենյակ- հյուրանոց, խաղասենյակ

Ժամացույց=ժամ+ցույց – ժամանակ, հեռուստացույց,

  1. Դեղին նշված բառերի հականիշ բառերը գրի՛ր:

Օրինակ՝ տակ-վրա

Հին-նոր

Տակ-վրա

Կամաց-ուժեղ

Քիչ-շատ

Հայտնվեցին-կորավ

Առավոտյան-գիշերը

Լուռ-աղմուկ

  1. Նախադասությունը համառոտի՛ր՝ թողնելով ո՞վ, ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Մայրիկն ավլում է:

Աղջիկը նկարեց:

Նա նկարեց:

 

Մաթեմատիկա 04.03.2020

  1. Օրինաչափությունը նկատի՛ր և ավելացրո՛ւ ևս մեկ թիվ։

Ա․ 1, 6, 12, 19, 27

Բ․ 5, 7, 4, 6, 3

Գ․ 3, 5, 9, 15, 23

  1. Թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով:

2457 = 2000 + 400 + 50 + 7

5674 = 5000+600+70+4

6987 = 6000+900+80+7

1247= 1000+200+40+7

3400 = 3000+400

3250= 3000+200+50

3402= 3000+400+2

1087= 1000+80+7

6004= 6000+4

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

2800։ 700 x (25 + 3  x 25): 40 =10

5600 : 80 + (90 x 30 – 50 x 4) = 2570

50 x 200 – 1000 : (20 x 50 ) = 10000

6000 : (120 : 2 )  + 700 x 70 = 49100

 

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Գրիչն արժե 30 դրամ, մատիտը գրիչից 15 դրամով թանկ է: Ռետինն արժե այնքան, որքան գրիչը, իսկ սրիչը  ռետինից 20 դրամով թանկ է: Որքա՞ն գումար է հարկավոր 2 սրիչ գնելու համար:

Լուծում  30+20=50 50×2=100

Պատ.՝ 100 դրամ

 

Բ. Լեոն ունի 60 դրամ, Հովհաննեսը Լեոից  40 դրամով  պակաս  գումար ունի, իսկ Խաչատուրը Հովհաննե

սից 2 անգամ ավել գումար ունի: Լեոն ու Խաչատուրը միասին որքա՞ն գումար ունեն:

Լուծում 60-40=20 20×2=40 60+40=100

Պատ.՝ 100 դրամ

Գ. Երրորդ դասարանի Դավիթը դպրոցի պարտիզպանին օգնեց էտել ծառերը։ Ծառի բարձր ճյուղերին հասնելու համար նա կանգենց 13 սանդուղք ունեցող աստիճանի մեջտեղի սանդուղքին։ Ո՞րերոդ սանդուղքին կանգնեց Դավիթը։

Լուծում   13-1=12 12:2=6 6+1=7

Պատ.՝ 7

 

«Մայրիկ» աքրոստիկոս

Մ- Մամ, քեզ շատ եմ սիրում:
Ա- Այս վարդը մարտի ութի համար:
Յ- Յասամանն էլ վերցրու:
Ր- Րոպեները գնում են, մարտի ութն է այսօր:
Ի- Իհարկե, մենք բոլոր մայրիկներին կշնորհավորենք,
Կ- Կգոռանք մենք, շնորհավոր…

Մաթեմատիկա 03.03.2020

  1. Հաշվի՛ր հարմար եղանակով:

240 + 190 + 160 + 210  = 800

340 + 120 + 360 + 180 = 1000

450 + 210 + 150 + 90 = 900

450 – 70 – 50 = 330

370 – 90 – 170 = 110

630 – 180 – 130 = 320

  1. Թվերը դասավորի՛ր աճման կարգով:

Ա․ 4015, 4105, 4150, 4501, 4510

Բ․5067, 5076, 5607, 5670, 5706, 5760

  1. Ո՞ր կտրոն է պոկվել պատկերից:Պատասխան՝ 4-րդ կտորը

 

  1. Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները։
 1 հատի/ կտորի արժեքը 2 հատի արժեքը 3 հատի արժեքը 4 հատի արժեքը
Կարկանդակ 5 0 դրամ 100 150 200
Փքաբլիթ 100  դրամ 200 300 400
Թխվածքաբլիթ 200 դրամ 400 600 800
Պիցցա 150 դրամ 300 450 600
Հալվա 30 դրամ 60 90 120

 

Ա․ Որքա՞ն գումար է հարկավոր  մեկ կարկանդակ և երեք փքաբլիթ գնելու համար։ 100+50=150

Բ․ Որքա՞ն գումար է հարկավոր հինգ կտոր պիցցա և երկու կտոր հալվա գնելու համար։ 150×5+30×2=810

Գ․ Որքա՞ն գումար է հարկավոր  երկու կտոր թխվածքբլիթ և երեք  կտոր հալվա գնելու համար։ 200×2+30×3=490

 

Синоним

Цветок-растение

платье-наряд

ласковый-добрый

плакать-рыдать

храбрый- смелый

 

Приятель-друг

Противник-враг

сoлдат-воин

 

 

Печальный, невесёлый, мудрый, грустный.

Маленькая, огромная, крошечная, малюсенькая, небольшая.

Жаркий, гарячий, целый.