Իմ առաջին օրը դպրոցում

Իմ առաջին օրը դպրոցում ԱՅԲ-ում էր մենք գնացինք ավագ դպրոց մայրնիկների հետ իսկ տարական դպրոց արդեն մեզվերցրեց երթուղայինը մեն գնացինք դասարան ես իմ դասարանում տես իմ մանկապարտեզի ընկերուհուն Վիկային։ Մենք իրար տեսանք և իմ խմբի հետ բարձացանք դասարան հետո սկսեցինք ասել մեր տարիքները։ Ինձ հելը որ 6 տարեկանս չէր լրացել։ Հետո մենք մի հատ խաղ խաղացինք ու գնացինք տուն և ես մամային ամեն ինչ պատմեցի։

Մայրենի 10․09․2021, տեղեկություններ Կոմիտասի մասին

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26, 1869, Քյոթահիա – հոկտեմբերի 22, 1935 կամ հոկտեմբերի 21, 1935[4], Փարիզ, Ֆրանսիա), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ։ Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար։ Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար։

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում։ Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ։ Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում։

Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում։ Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ։ Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ։

Վերցրած է Վիկիպեդիաից

Մաթեմատիկա 08․09․2021

Դասարանական առաջադրանքներ

1․ Հեծյալը առաջին օրը անցավ 62կմ, երկրորդ օրը՝ 15կմ-ով ավելի։ Քանի՞ կիլոմետր անցավ հեծյալը երկու օրում։

1)62+15=77

2)62+77=139

2․ Գյուղն ունի 5632 բնակիչ։ Նրանցից 1920-ը տղամարդիկ են, 2053-ը՝ կանայք, մնացածները՝ երեխաներ։ Քանի՞ երեխա է ապրում գյուղում։

1)1920+2053=3973

2)5632-3973=1659

3. Կարմիր զարդատուփում կա 10 մատանի, կապույտ զարդատուփում՝ 7մատանիով ավելի, իսկ կանաչ զարդատուփու՝ 3 մատանիով ավելի, քան կապույտում։ Ընդամենը քանի՞ մատանի կա երեք զարդատուփերում։

1)10+7=17

2)17+3=20

3)10+20+17=47

Տնային առաջադրանքներ

1.Գարնանը այգում տնկեցին 200 ծառ, որոնցից 48-ը նռենիներ էին, մնացածները՝ դեղձենիներ։ Դեղձենու տնկիներից 52-ը չարմատակալեցին։ Այգում քանի՞ դեղձենի ծաղկեց այդ գարնանը։

1)200+48=152

2)152-52=100

2. Մի տոպրակում կա 264 ընկույզ, իսկ մյուսում՝ 305։ Առաջին տոպրակից երկրորդ տեղափոխեցին 82 ընկույզ, ապա երկրորդից առաջին՝ 117 ընկույզ։ Քանի՞ ընկույզ եղավ տոպրակներից ամեն մեկում։

1)264-82=182

2)305+82=387

3)387-117=270

4)182+117=299

Իմ ամառային հանգիստը

Ես ամռվա ընթացքում շատ եմ ճամփորդել հայաստանի սահմաներում բայց այսօր կպատմեմ երկու ամենա հետաքրքիրների մասին։ Ես գնացել եմ քուրիկիս հետ ճամբար դեպի սևան և այն տեղ քշել ենք սերֆինգ առագասով և ես շատ անգամ ընկել եմ։ Իսկ եկրորդը դա դիլիջան վերև պրանների զբոսայբին էր, ես և իմ եղբայրները իրար հետևից գնում եինք պարաների, փայրենի վրայով։ Ամբողջ ամռը ինձ շատ դուր եկավ։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Չորրորդ դասարան, ավարտական թեստ 2

1․ Պատ 2-րդ

2․ Պատ 2-րդ

3․ Պատ 1-ին

4․ Պատ 4-րդ

5․ Պատ 2-րդ

6․ Պատ 4-րդ

7․ Պատ 2-րդ

8․ Պատ 3-րդ

9․ Պատ 3-րդ

10․ Պատ 3-րդ

11․ Պատ 29

12․ Պատ 300

13․ Պատ 21

14․ Պատ 64

15․ Պատ 8

16․ Պատ 3000-400=2600, 2600:2=1300, Աշոտը ոնի 1300 դրամ

17․Պատ 606։3=202, 202-1=201, 202+1=203, 201+202+203=606