Ձայնագրությունը Այստեղ
Category: Մայրենի
Մայրենի 07․03․2022
Կարդա՛ Հ. Թումանյանի «Արև և լուսին» բալլադը։
Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):
Ասում էին,որ կար մի կին, որն ուներ մի աղջիկ և մի տղա։ Մայրը ասաց իր երեխաներին, որ նրանցից մեկը լուսավորի աշխարհը ցերեկը, իսկ մյուսըգիշերը։ Տղան Լուսինը ,ասաց, որ նա է ուզում ցերեկը լուսավորել, իսկ աղջիկը` Արեգակը ասաց, որ նա է ուզում։ Մայրը ասաց Լուսնին, որ Արեգակը կլուսավորի ցերեկը։ Լուսինը նեղացավ և ստիպված եղավ գիշերը լուսավորել, իսկ Արեգակը ցերեկը։ Բայց նրանք իրար շատ էին կարոտում, այդ պատճառով էլ որոշեցին, որ օրը մեկ անգամ իրար կհանդիպեն։
Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:
Ապարանք – պալատ
Եթերք – օդի վերին ոլորտը
Կենսատու – կյանք տվող
Շռայլ – անհաշիվ ու առանց խնայելու ծախսող
Ջոկ – զորական փոքրագույն ստորաբաժանում
Ի՞նչ սովորեցրեց քեզ բալլադը:
Բալլադը ինձ սովորեցրեց, որ ամեն ինչ ունի իր ժամանակը։ Լուսինն ու արևը աշխատելիս կարոտում էին իրար, բայց օրվա մեջ ժամանակ առ ժամանակ հանդիպում էին իրար։
Գարուն
Կար-չկար մի աղջիկ, անունը՝ Գարուն։ Նրա ընկերուհիները՝ Ամառը, Աշունը և Ձմեռը շատ էին սիրում խաղալ իրար հետ։ Եվ մեկ հրաշալի օր Գարունի մայրիկը ասաց․
-Գարուն, նայիր ինչ հրաշալի օրեր են, այս եղանակը անուն չունի, ես առաջարկում եմ անունը դնել Գարուն, որովհետև այս եղանակը քեզ նման պայծառ է։
Գարունը լավ մտածեց, հիշեց, որ իր ընկերուհիներին, որոնց անունները որպես եղանակ օգտագործեցին և տվեցին աշխատանք՝ եղանակին հետևել, և իրենք էլ Գարունի վրա ժամանակ չունեն։
-Այո, մայրիկ,-Գարունը ասավ զվարթ։
-Գուցե հիմա միանամ իմ ընկեուհիներին,-ասաց նա իր մտքում։
Նա գնաց այդ աշխատանքին և կրկին տեսավ իր ընկերուհիներին և սկսեց ղեկավարել այդ եղանակը, որի անունը դրեցին Գարուն։
Մայրենի 28․02․2022
Վաղը գարնան առաջին օրն է․․․ Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր: Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բացատրի՛ր։
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Անծանոթ բառեր
Տագնապ-հուզում
Մրկում-այրել
Փայփայել-սիրել
Անափ-անսահման
Դասարանում 24․02․2022
134․
Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ, ժողովուրդ, հերթ, օրիօրդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային, փարթամ։
135․
Վերջ, ողջ, նակարիչ, չղջիկ, վայրեջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղ։
142.
Թոռնիլն արագ թռավ տատի գիրկ։
Միաժամանակ երեք գիրք է կարդում։
Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ։
Հորթ տրտինգ տալով վազեց մոր մոտ։
143.
Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա։
Որդերի մատճառով ձկնորսությոն չգանցի։
Շատ հաջող ավարտ ուսեցավ մեր ձեռնարկը։
Հաչող շունը կծան չի լինում։
Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել։
Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր։
Մայրենի 22․02․2022 Արծիվն ու կաղնին
- Կարդա՛ «Արծիվն ու կաղնին» բալլադը:
- Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը: Անտառում հանդիպում են կաղնին ու արծիվը: Նրանք վիճում են , թե ով ամենաերկարը կապրի : Նրանք պայման են կապում և որոշում հինգ հայրուր տարի հետո հանդիպել : Արծիվը հինգ հայուրր տարի հետո գալիս է , բայց ադեն ծերացած և հազիվ է իրեն քաշ տալիս : Նա տեսնում է , որ կաղնին ընկել է գետնին և ասում է -Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ կաղնի դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգ հարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա: - Կաղնին պատասխանում է `
— Հինգ հարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած, Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին: - Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Հուժկու- կորովի, ուժեղ, հզոր ուժգին, մեծ ուժով
- թիկնած — հենված
- վիթխարի — մեծ , հսկա,խոշոր
- Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:
- Այս բալլադը ինձ սովորեցրեց , որ չպետքե լինել պարծենկոտ և ինքնահավան:
Հսկան
Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը նորից կարդա՛:
Քո պատկերացմամբ նկարի՛ր բալլադը:
Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ 3-5 նախադասությամբ):
Մի իշխան կար շատ հզոր, ուներ բազմաթիվ կենդանիներ ու զինվորներ անթիվ։ Ոչ ոք չէր համարձակվում նրա վրան ձեռք բարձրացնել։ Կար նաև մի հսկա ով ուներ բարի մայր։
Բլոգումդ բնութագրի՛ր հսկային և իշխանին:
Չնայած, որ հսկան մեծ էր, նա բարի էր, նա չսպանեց մարդկանց։ Իշխանը մարդուկ էր, հսկայի համար փոքր էր։ Իշխանը իրեն խելոք չէր պահում, նա հարձակվեց հսկայի վրա, իր ընկերների հետ բարձրացան մեկը ականջին, մեկը քթին, իսկ մյուսը մեջքին։
Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ:
— Ամա՜ն, որդի, վա՜յ ինձ, ասավ.
Ի՞նչ ես անում էդ խեղճերին,
Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,
Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,
Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,
Ապրեն ազատ
Ուր կամենան:
Բառարանըթերցման Ֆլեշմոբ
Սեփական և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական բառերի բառարան։ Ուշադրություն դարձրո՛ւ քո, ընկերներիդ, հարազատներիդ բանավոր խոսքին, դո՛ւրս գրիր ոչ գրական բառերը (օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական), գրի՛ր դրանց գրական(ճիշտ) տարբերակները և կազմի՛ր էլեկտրոնային բառարան(կարող ես օգտվել «Օտար բառերի բառարան«-ից, այլ բառարաներից )։
Զանավեսկա-Վարագույր
Պատալոկ-առասստաղ
Կոպյուտոռ-համակրգիչ