Category: Մայրենի
Կեսձին
Հեղինակ՝ Էրիխ Ռասպե
«Բարոն Մյունխհաուզենի» արկածները գրքից
Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս ամենից առաջ ես էի գնում: Continue reading “Կեսձին”
Փոթորիկ
Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:
Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:
Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:
Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:
Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:
Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ: Continue reading “Փոթորիկ”
Ելակի ծառերի անտառում
Հեղինակ Արփի Խալաթյան
Կար չկար մի տղա կար։ Այդ տղան ապրում էր իր ընտանիքի հետ անտառի կողքը։ Մայրիկն ու հայրիկը չեին թողնում, որ ինքը գնա անտառ, որովհետև այն տեղ գայլեր կան։ Բայց մի անգամ գիշերը տղան գնաց անտառ և տեսավ, որ ոչմի գայլ չկա այլ կա ծառերի վրա շատ-շատ ելակներ նա հավաքեց ելակները և գնաց տուն։ Նա մայրիկին և հայրիկին ասաց․
— Մամ պապ դուք սխալվում եք այնտեղ շատ սիրուն ելակի անտառ է գայլեր չկան ակեք գնանք այն տեղ ապրենք։
Մայրիկն ու հայրիկը համաձայնում են։ Նրանք տեղափոխվեցին ելակի անտառ և սկսեցին այն տեղ ապրել։
Կախարդական Ձվիկը
Լինում է չի լինում մի ձվիկների ընտանիք է լինում։ Այդ ընտանիքում կար մի կախարդական երեխա և սովորական մայրիկ ու հայրիկ։ Մայրիկը ու հայրիկը իրենց երեխային չեին ասում, որ ինքը կախարդական է։ Բայց մի անգամ երբ փոքր կախարդական ձվիկը խաղում էր գնդակով իր ընկերների հետ գնդակը գլորվեց ընկավ ձորը երբ փոքր ձվիկը վազեց որ բռնի ձեռքերը առաջ տարավ ու մի կախարդական բան եղավ․ գնդակը եկավ նրա մոտ։ Նա զարմացավ և գնաց տուն, որ իր մայրիկին և հայրիկին ասի․
— Մայրիկ ասաց փոքր ձվիկը էտ ոնց եղավ, որ ես այդքան հեռու էի բայց գնդակը գլորվելով եկավ ինձ մոտ։
— Փոքրս հասկանում ես դու կախարդական ես։
— Ո՞նց թե կախարդական եմ ինչի՞ ինձ չեիք ասել։
–Դե տեսնում ես մենք մեր ընտանիքի օրենքով պետք է քեզ դրա մասին մյուս տարի ասեինք բայց դու իմացար ժամանակից շուտ։
Փոքր ձվիկը մտածեց ոնց տենց եղավ որ ինքը կախարդական է բայց իր ծնողները ոչ։
Եվ այդպես նա պատմեց իր ընկերներին դրա մասին ու ասած․
–Ընկերներ գնացեք ձեր մայրիկին և հայրիկին հարցրեք դուք կախարդական հո չե՞ք։
Կենդանիների վեճը
Ղազարոս Աղայան
Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:
-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
1. Դու եթե տիրոչ տեղը լինեիր ինչ կպատասխանեիր:
Ես կպատասխանեի նույն բանը:
Ծիծեռնակին
Աթաբեկ Խնկոյան
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Հարցեր և առաջադրանքներ
- Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:
Նա գալիս է ծովի փրփուր լանջերով նա գալիս է գարնան շնչով և կանչով:
- Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին: Նա ունի սև աչքեր, մկրատի պես պոչիկ ունի նա:
- Ինչպես ես հասկանում.
- Դու կապուտակ ծովով արի – Դու կապույտ ծովով արի
- Գարնան շնչով կանչով արի – Գարնան քամով արի
- Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը» Չեմ հասկանում ընկեր Մանուշակ
- Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ ն/րանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
- րանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
Ծիծեռնակներ (լատ.՝ Hirundidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
Ծիծեռնակներ (լատ.՝ Hirundidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում ենԵվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։
Մայրիկս Նման է
Իմ մայրիկը նման է երկար ծաղիկի , որովհետև շատ բարձրահասակ է:
Իմ մայրիկը նաև նման է աշխատասեր մեղուին, որովհետև շատ է սիրում աշխատել:
Իմ մայրիկը նման է թիթեռնիկին, որովհետև շատ սիրուն է:
