Առաջադրանքներ դասարանում

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Մայրենի 05․02․2021

Անգիր սովորի՛ր  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը: Սովորել եմ

Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Անտակ-անհատակ, երկյուղ-վախ:

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պարգև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխարհ :

Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները: Անվերջ:

Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը: Ահ:

Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը: Իր երգով մարդն արտահայտում է իր զգացմունքները ի ր համար կարևոր արժեքները, իր ունեցածը: Թումանյանը իր բանաստեղծությունը անվանել է ՙԻմ երգը՚, որովհետև այն կարծես թե ինքնակենսագրություն:

Մայրենի 02․03․2021

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Մայրենի 21․12․2020 Նկարչուհի Մայրամը

Լիլնում է չի լինում մի աղջիկ է լինում։ Այդ աղջիկի անունը Մարիամ էր։ Մարիմը շատ էր սիրում դաս անել։ Շատ էր սիրում բնագիտական փորձեր անել, ընթերցել և միշտ ամենա առաջիններ վերջացնում իր առաջադրանքները։ Նա շատ էր սիրում քաղցրավենիք և ուրցով թեյ։ Էթքան լավ էր սովորու բայց ուզում էր դարնալ նկարչուհի։ Դրա համարել բացի բնագիտական փորձերից բացի ընթերցելուց նա շատ լավ զբաղվում նկարչությամբ։ Նա շատլավ էր նկարում և իր նպատակին հասավ նա դարձավ նկարչուհի։

Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն

Մայրենի

Ես Արփին եմ։ Սովորում եմ ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի 4-1 դասարանում։

Ես մեծ հաճույքով սովորում եմ Մայրենի մայրենին շատ կարեվոր է, որովյետև մեր հայրենի լեզուն է մայրենին։ Շատ հավես, շատ կարևոր ու ամենա կարևորը սիրված առարկան։ Իմ սիրված առարկայի Հղումը։

Մայրենի 12․14․2020

Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Գրի՛ր տեսակն ըստ կազմության(պարզ, բարդ, ածանցավոր):

Օրինակ՝

գետակ— գետ(արմատ)+ ակ(ածանց), ածանցավոր

ջրաղաց— ջուր(արմատ)+աղաց(արմատ), բարդ

արևային—արև(արմատ)+ային (ածանց), ածանցավոր

վերջալույս—վերջ(արմատ)+ ա (հոդակապ)+ լույս (արմատ), բարդ

առավոտ—առ(ածանց)+ավոտ(արմատ), ածանցավոր

  ծաղիկ—ծաղիկ(արմատ), պարզ

ծաղկանոց—ծաղիկ(արմատ)+անոց(ածանցավոր), ածանցավոր

թփուտ—թփուտ(արմատ), պարզ

տերևաթափ—տերև(արմատ)+ա(հոդակապ)+թափել(արմատ), բարդ

ոսկեզօծ—ոնկե(արմատ)+զօտ(ածանցավոր), ածանցավոր

ոսկյա—ոսկի(արմատ)+յա(ածանցավոր),ածանցավոր

արծաթ—արծաթ(արմատ),պարզ

Մայրենի 11․12․2020

  • Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը:

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  • Բացատրի՛ր 
  • Կաղանդ-ձմեռ
  • Կաղանդ Պապա-Ձմեռ պապ
  • չհատնել– չվեջանալ
  • անուշապուր-ծիրանաչրով և սոխառածով պատրաստվող քաղցր ապուր:
  • բառերը:
  • Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
  • աշուրացու ցորեն – 500 գ
  • չամիչ – 250 գ
  • ծիրանի չիր – 250 գ
  • կարտոֆիլի օսլա – կես փաթեթ
  • վարդաջուր – 1 շերեփ
  • շաքարավազ – 1 կգ
  • աղ, դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ
  • սոճու կոնգոմ /պիստակ/ – 1 փաթեթ
  • Շատ լավ սովորի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
  • Ըստ օրինակի գրի՛ր այս բառերի կազմությունը՝
  •  արև-պարզ
  •   ընկերական-ածանցավոր–ընկեր(արմատ)+ ական(ածանց)
  • անխելք-ածանցավոր-ան(ածանց)+խելք(արմատ)
  • վերջալույս–բառդ վերջ(արմատ) + ա(հոդակապ)+ լույս(արմատ)
  • սեղան-պարզ
  • ճաշասենյակ-ճաշ(արմատ) +ա(հոդակապ) +սենյակ(արմատ)

Օրինակ՝

պարզ-դաս

ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)

բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)

Երջանիկ խրճիթը: Ավ. Իսահակյան

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը:
  • Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Զմրուխտյա-զմրուխտի նման կանաչ

Ջրաղաց-հացահատիկ աղալու ջրային աղաց՝ աղորիք

 Չիբուխ-ծխամորճ

Մացառ-փշոտ թփաբույս

Քարավան-միատեսակ բաների երկարորեն ձգվող շարք

Հովասուն-հով տեղերում սնված՝ մեծացած՝ ապրած

Բուխարիկ-վառարանի ծխնելույզ պատի միջով և երդիկում

Երերուն-տարուբերվող

Թևին է տալիս-

  • Պատմվածքում  կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Մանուկ-երեխա

Սոսափում-խշխալ

Շավիղ-ճանապարհ

Եզերք-ծայր

Ուղևոր-ճամբորդ

Շնորհալի-տաղանդավոր

Շքեղ-պերճ

Նազելի-գեղեցիկ

Աննկատ-անտես

Անհայտացավ-կորավ

Խրճիթ-տնակ

Ալևոր-ծաերունի

Առավոտ-լուսաբաց

Erjanik-Xrchity-1

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

Փաթիլը

Կար-չկար մի փաթիլ կար։ Այդ փաթիլի անունը Ձմեռուկ էր։ Ձմեռուկը ուրախության փաթիլն էր։ Նա շատ զվարճալի էր և ուրախ։ Եվ ասում են, որ եթե ինչ որ մեկը բռնի իր բերանով Ձմեռուկին, ուրեմն ամբողջ տարի ուրախ կլինի։ Նա ման էր գալիս ում վրա ընկնել, իսկ ում վրա չընկնել։ Եթե ինչ որ մի մարդ ուրախ է, ուրեմն նա ամբողջ ձմեռ կարող է ուրախ մնալ, իր վրա պետք չէ ընկնել, իսկ եթե մարդը տխուր է, ուրեմն նա կարող է ամբողջ ձմեռ տխուր մնա, դրա համար էլ պետք է իր վրա ընկնել։ Նա թռչում էր օդով, փորձում էր գտնել ինչ որ մեկին, ում վրա կարելի է ընկնել, բայց չկարողացավ։ Այնտեղ միայն ուրախ մարդիկ էին, որովհետև արդեն Նոր տարի էր և բոլորը ուրախ էին։ Բայց նա չէր տեսնում, որ մի տղա, որի անունը Արեգ էր, նստած է շեմին և տխուր էր, որովհետև ընկեր չուներ։ Ձմեռուկը փորձում էր գտնել մի երեխա, բայց չէր կարողանում։ Բայց մի հրաշալի ձմեռային օր նա վերջապես գտավ Արեգին, որը լաց էր լինում։ Նա թռավ նրա բերանի մեջ, և Արեգը վերջապես որախացավ և ընկերներ ունեցավ։ Դրանից հետո Արեգը միշտ խաղում է իր ընկերների հետ և երբեք չէր տխրում։