Մայրենի 16․03․2021, Մոծակն ու մրջյունը

  • Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը։ 
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Չուն եմ։
  • Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (2-3 առած): Ծառի տակին պառկելովՙ  բերանդ տանձ չի ընկնի, Ուրիշի ձեռքին նայողը սոված կմնա:
  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը ու կարմիրով ներկի՛ր:

Մրջյուն, աշխարհ,  հանկարծ,  համբուրել, զարթնել:

Մայրենի 05․03․2021, Թեստ 2


ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Փա․չում-փախչում

Եր․-երբ

Պատշ․ամբ-պատշգամաբ

Ակնթար․-ակնթարթ

  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ-ջինջ
բ/լուռ-լռիկ

գ/ակնդետ-ուշագրավ

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ-տարբերակ-դ
բ/խելքը գլխին-տարբերակ-գ
գ/կողը հաստ-տարբերակ-բ
դ/ճաշը եփել-տարբերակ-ա

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

Ոսկեգեղմ, լուսամուտ, ինքնամոռաց, աղմկահույզ

5.Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ — պատվեր
 բ/մալինա- ազնվամորի            

գ/կենգուրու- ագեվազ                                                                                                       

դ/ստարտ — մեկնարկ

6.Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
Եղնիկ, ականջ, քամի, երեկո:

7. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –թվական
դ/ազատ –ածական

8․ Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:

Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…


Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

9․ Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ

10․ Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ

11․ Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Նա կարոտում էր իր մայրիկնին և հայրիկին իր հայրենիքը։

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Որովհետև նա մեղկ էր և մայրիկ հայրիկ չուներ։

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    Անտառում ուժեղ քամի բարծրացավ լուսմուտները շրաղացին և եղնիկը պատուհանից դուրս թռավ։

Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար

Մայրենի 03․03․2021

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդա՛լ սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպեսաստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):

Ձյունապատ-ձյուն+ա+պատ, բարդ բառ

Մանկական-մանուկ+կան, ածանցավոր բառ

Աստղային-աստղ+ային, ածանցավոր բառ

Անհուն-ան+հուն, ածանցավոր բառ

Ձյունոտ-ձյուն+ոտ,ածանցավոր բառ

Իրիկնամուտին-իրիկուն+ա+մուտք

  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

Աչեր-աչքեր

Մրմունջը-շշնշոցը

Անուրջի-երազը

  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞)։

Գոյական- լեռներ, լճեր, երազներ, երկինքներ, ես։

Ածական-սուրբ, կապույտ, թափանցիկ, կանչ, ձյունապատ,

Մայրենի 01․03․2021, Գարնան և ձմռան կռիվը

Լինում է, չի լինում մի ծաղիկ է լինում այդ ծաղիկը խցկված հողի մեջ սպասում էր գարնանը, որովհետև նա ուզում էր շուտ բացվել։ Նա սպասեց աշուն և ձմեռ։ Եվ վերջապես եկավ գարուն բայց չար ձմեռը ուզում էր, որ նա ավելի շատ շարունակվեր և գարունի հետ կռիվ սկսեց։ Գարունը ծաղիկներին, կանչ ծառերին և սիրուն կանաչ խուտի հետ սկսեցին ձմառի, փաթիլների և ոչ կանչ ծառերի հետ կռիվը։ Բայց փաթիլները և ոչ կանաչ ծառերը ուզում էին մի քիչ ձմեռվանից հանգստանալ դրա համար էլ նրանք գնացին գարնան կողմ և ոչ կանաչ ծառը դարձավ նորից կանաչ իսկ փաթիլները հալչեցին և հանգստանում էին գետնի վրա իր ընկերին, որը դարձավ կանաչ ջուր տալ, որ նա ավելի լավ աճի։ Իսկ այդ ժամին երբ, որ գարունը ուրախանում էր իր ընկերների հետ ձմեռը ավելի ուժեղ ջղայնացավ և ուրիշ փաթիլներին ասաց․

– Իմ սիրելի ընկերներ, խնդրում եմ ձեզ այնքան ուժեղ փոթորիկ ստեղծեք, որ գարունը ամբողջությոմբ ձյուն լինի,-ասաց ձմեռը։

Բայց բոլոր մնացած փաթիլները են մեկ փոքր փաթիլի պես հրաժարվեցին ձմեռից և ուզեցին համ հանգստանալ համ էլ օգուտ տալ բնությանը։ Իսկ ձմեռը չհանձնվեց և ասաց․

–Իմ սիրելի ընկերներ ոչ կանաչ ծառեր օգնեք ինձ ձեր ճյուղերը հանեք ձեր վրայիս ու գնացեք վախեցրեք գարունին,- ոչ կանաչ ծառերի ականջին ասաց ձմեռը։

Սակայն ոչ կանաչ ծառերն էլ հարժարվեցին ևասացին․

-Ձմեռ ջան բա եթե մենք քո մոտ մնանք ինչի են փաթիլները խոնավացնում հողը մենք էլ ենք գնում գարնան մոտ, որ կանենք ու փաթիլները մեզ ջրեն–պատասխանեցին ոչ կանաչ ծառերը և գնացին գարնան կողմ։

Եվ գարունը հաղթեց չար ձմեռին, որովհետև բարին մի՜տ հաղթում է չարին։

Մայրենի 26․02․2021, Թեստ 1

Թեստ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա՝ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

1․ Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Ամբո․ջ-Ամբողջ

ան․ամ-անգամ

եր․եք-երբեք

դար․ավ-դարձավ

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    վատն – լավ
  •  սովորական-անսովոր
  •  պարզ- բարդ
  • երկար – կարճ
  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը                              

բ/ հարցերին         

գ/ դարակները                  

դ/ խրճիթ                            

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

գոյական-սեղան, դարակ

ածական- պարզ, հակառակ

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է-ձանձրացնել               
    բ/չէր կարողանում-կարողանալ
    գ/դնեն-դնել
    դ/դարձավ-դառնալ
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա-ստվերը,ամպերը,նամականիշները։      

ստորոգյալ-ունի,չեն գրում, չեն խմում։     

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ: Սոխ
                                     
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Նա սիրում էր հակառակ հարցեր տալ:

  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Նա բարձրացավ սարի գագաթ, խռճիթ կառուցեց և մենակ ապրեց: Նա իր հակառակ հարցերը գրում էր տետրում և դժվարությամբ փորձում էր գտնել դրանց պատասխանները:
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու՞ գիրքը դարակ ունի։ Որովհետև դարակը գիրք ունի։

Ինչու՞ պոչը օձ ունի: Որովհետև օձը պոչ ունի:

Ինչու՞ տանիքը տուն ունի: Որովհետև տուն տանիքը ունի:

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու՞ բռնակը դուռ ունի:

Ինչու՞ ջրի մեջ բաժակ կա:

Ինչու՞ լույսի մեջ լամպ կա:

Ինչու՞ կրակի մեջ վառարան կա:

Ինչու՞ նավակի մեջ օվկիանոս կա:

Մայրենի 22․02․2021 Աշխարի ամենա երկար ընտանիքը

Լինում է, չի լինում մի մարդ է լինում։ Այդ մարդու անունը Արմեն էր։ Արմենը ուներ մի հրաշալի երկար ընտանիիք։ Նա ուներ մի կին, մեկ աղջիկ և մեկ տղա։ Կնոջ անունը Մարիամ էր, աղջկա անունը Մարիա իսկ տաղայի անունը րծոմ։ Մի օր Արմենը փողոցով քայլելիս է լինում և տեսնում է մի երեխա, որը ուզում էր ծառից խնձոր քաղել բայց շատ կարճ էր։ Արմենը տեսավ խնձորը և շատ հեշտությամբ քաղեց այն, որովհետև այդ խնձորը հասնում էր նրա ծնկներին։ Իսկ այդ երեխան հասնում էր նրա ոտնաթաթին։ Այդ երեխան վազելով գնաց տուն և մայրիկին ասաց․

–Մայրիկ այս խնձորը ինձ մի շատ երկար մարդ է քաղել իմ բոյը հասնում էր մենակ նրա ոտնաթաթին, ասաց երեխան։

Մայրիկի բերանը զարմանքից բաց մնաց։

–Իսկ ուր գնաց այդ բարցր մարդը, հարցրեց մայրիկը։

–Նա գնաց հյուսիսային կողմ, պատասխանեց երեխան։

Այդ ժամ երկարների ընտանիքը նստել էին բա՜րձր սեղանի շուրջ ճաշելու։ Իսկ մայրիկը և երեխան վազում էին հյուսիսային կողմ։ Նրանք տեսան մի երա՜ր տուն և երեխան ասաաց․

–Սա հաստատ նրա տունն է մայրիկ նայի նիչ երկար է — ասաց երեպխան է նրանք մտան ներս։

Գնացին գնացի և հասան ճաշասենյակ։ Մայրիկը ապշած էր տեսնելով նրա հասակը և ասաց․

–Երեխաս դու ճիշտ էիր ասում — ասաց մայրիկ։

–Նա շա՜տ բոյով է։

Մայրիկը տեսավ, որ նա մենակ չի ընտանիք ել ունի և ընտանիքի անդամներն էլ են իր նման բարձրահասակ։

Նա հարցրեց նրանց․

–Ներե՝ցեք — գոռաց մայրիկը։

— Իսկ ոնց է տենց ստացվել որ դուք այդքան երկար էք — ասաց մայրիկը երկարներին։

–Մեր նախկինները այլմոլորակային էն եղել– պատասխանեց Արմենը։

Մայրիկը ևերեխան հաջող աեցին երկարների ընտանիքին գնացին տուն։

Մայրենի 16․02․2021

Անգիր սովորիր Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Կուսական-մաքուր,

անաղարտ-բնական:

Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:

Պատրանք-անիրական

մութ-խավար

քաջ-խիզախ

կուսական-անաղարտ

Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։

Հեղինակը բանաստեղծությունը վերնագրել է Պատրանք, որովհետև այդ տեսարանները նրան թվացել է, նա պատկերացրել է և անիրականը բանաստեղծության միջոցով արտահայտել:

Մայրենի 11․02․2021

Հեղինակը բանաստեղծությունը վերնագրել է Պատրանք, որովհետև այդ տեսարանները նրան թվացել է, նա պատկերացրել է և անիրականը բանաստեղծության միջոցով արտահայտել:

Անծանոթ բառերի բացատրություն

Կուսական- մաքուր, անաղարտ, բնական:

Հոմանիշներ

Պատրանք-անիրական, խաբկանք, մութ-խավար, քաջ, խիզախ, կուսական-անաղարտ:

Մայրենի 09․02․2021

  • Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը նորի՛ց կարդա, դերերով պատմե՛լ սովորիր: Սովորել եմ
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր 5 պարզ, 5 բարդ  և 5 ածանցավոր բառեր, դուրս գրածդ բառերը բաղադրիչների բաժանիր:

Պարզ

Աղքատ

Քուրք

Բաղարջ

Պանիր

Թակարդ

Ածանցավոր

Չտես- չ + տես

Թագավորական- թագ+ավոր+ական

Անպատվություն- ան+ պատիվ+ ություն

Անհամար- ան+համար

Չտեսած- չ+տես+ած

Բարդ

Ջաղացպան- ջաղաց+պան

Կիսավեր- կես+ավեր

Խնամախոս-խնամի+ա+խոս

Տունուտեղ- տուն+ու+տեղ

Խոտհարք-խոտ+հարք        

Չախչախ թագավորը

  • Կրի՛ր  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:

Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը շատ լավ կարդալ սովորի՛ր: Սովորել եմ

Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր, սովորի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ՝ վերնագրելով այսպես.  «Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան:

Չախչախ թագավորը հեքիաթի բառարան:

Կիսավեր-կիսաքանդ

Բաղաջ- Յուղով հունցած հաց

Լինգ- Սուր ծայրերով երկաթյա ձող

Կոտ-Փայտե աման հացահատիկը չափելու համար

Կողոպտեցին-հափշտակեցին, գողացան

Խոտհարք-մարգագետին

Ակն- թանկարժեք քար

Ածել-նվագել

Բաժինք-օժիտ

Վառիկ-հավի ճուտ