Կար-չկար մի աղջիկ կար։ Այդ աղջկա անունը Գայանե էր։ Նա շատ էր սիրում քնել, որովհետև նա շատ էր սիրում երազներ։ Մի անգամ Գայանեն քնեց և ինչպես միշտ տեսավ ամենահրաշալի երազը։ Նա տեսավ մի մե՜ծ պաղպաղակ, նա գնաց որ ուտի այն, բայց նրա երազի մեջ նա մենակ չէր։ Նրա հետ շատ շատ ուրիշ երեխաներ էլ կային օրինակ նրա երազի մեջ կայն շների և կատուների ձագուկներ, նրանք Գայանեի պես գնացին այն ուտելու։ Նաև կային թռչունների, քայլող ձկների և դինոզավրների երեխաներ, որոնք նույնպես ուզեցին ուտել անյդ մեծ պաղպաղակը։ Նրանք իրարհետ կռվում էին, որ մի խմբին կհասնի ամենամեծ բաժինը։ Կատուներին, շնիկներին, թռչուններին, քայլող ձկներին, թե դինոզավրներին։ Եվ այդպես նրանք այնքան վիճեցին, որ պաղապղակը հալվեց ուժեղ արևի տակ և միայն Գայանեն կարողացավ մի քիչ ուտել այդ պաղպաղակից, որովհետև մինչ նրանք վիճում էին նա կարողացավ մի ուրիշ կողմից գնալ և ուտել այդ պաղպաղակից։
Category: Մայրենի
Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում
Հիմա կներկայացնեմ փետրվարից մայիս ամիսների ընթացքում իրականացրած մայրենիի նախագծերը։
Իմ Մայրենիի Բաժինը այստեղ
- Թումանյանական օրեր — 4-5-րդ դասարաններ-Այստեղ
- Կարդում ենք Աղայան— 4-5-րդ դասարան-Այստեղ
- Կարդում ենք Ռոդարի— 4-րդ դասարան-Այստեղ
- «Կարդում ենք Էքզյուպերի» -4-րդ դասարաններ-Այստեղ
- ստեղծագործական աշխատանքներ — 4-5-րդ դասարաններ-Այստեղ
Մայրենի 25․05․2021 Առավոտ և գիշեր
Կար-չկար մի արև կար։ Նա միշտ առավոտյան բարձրանում էր և մեզ լույս էր տալիս, իսկ գիշերը երբ գալիս էր ,գնում երկրագնդի մյուս կողմը և այնտեղ լուսավորում էր։ Երբ գնում էր, նրա տեղը գալիս էր լուսինը, արևի լույսով լուսավորում էր գիշերը։ Նրանք աշխատում էին երկուսով։Երբ արևը գնում էր, գալիս էր լուսինը, իսկ երբ լուսինն էր գնում, գալիս էր արևը։ Նրանք այնքան մտերմացան, որ հետո նրանք սիրահարվեցին և հարսանիք արեցին, ունեցան մի երեխա, որի անունը դրեցին Արլուս։ Նրա մի կողմը արև էր, իսկ մյուս կողմը լուսին։ Երբ առավոտ էր, նա շրջվում էր իր արևի կողմը, իսկ երբ գիշեր էր, շրջվում էր իր լուսին կողմով։ Նա աշխատում էր երկագնդի մի կողմում, իսկ նրա ծնողները մյուս։ Եվ այսպես նրանք միասին ղեկվարում էին ամբողջ երկրագունդը։
Մայրենի 05․21․2021 Թեստ 9
Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր, դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ էր (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.
– Ես եկա˜…
Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:
Դավիթը փոր□ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:
– Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:
Մայրը ծիծաղում էր.
– Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել:
Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.
– Ես եկա˜…
Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:
– Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:
Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:
– Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:
– Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի:
Լիլին վազելով եկավ.
– Ես եկա˜…
Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.
– Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝
լրացնելով բաց թողած տառերը:
խն.իր- խնդիր
փոր․ում- փորձում
ըն□ամենը- ընդամենը
բա□տն- բախտն
2.Ի՞նչ է նշանակում մագլցել բառը:
ա/արագ վազել
բ/ծառեր տնկել
գ/ճյուղերը կոտրել
դ/բռնելով բարձրանալ
3.Դուրս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները
Հրաշելի-զմայլելի
Ցատկոտելով-թրչկոտելով
Ուժգին-խիստ
Բարկանալ-նեղանալ
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ պատմություն – ածանցավոր
բ/ շատախոս – բարդ
գ/ սովորական – ածանցավոր
դ/ փոքրիկ – պարզ
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր
տարբերակում է սխալ նշված:
ա/իրավիճակ – ածական
բ/պատուհան – գոյական
գ/որովհետև – շաղկապ
դ/վեց – թվական
6.Տեքստից դուրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական:
Լիլին
Դավիթը
Սարգիսը
քույրը
7.Տեքստից դու´րս գրիր փակագծերի մեջ դրված բայերը և համապատասխանեցրու´ տեքստին.
լինել-լինում
չստանալ- չստացան
ընկնել-ընկավ
սովորեցնել- կսովորեցն եմ
8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.
Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:
ա/գնդակը
բ/Սարգիս
գ/քեռու
դ/պատուհանը
9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:
Գիտունի հետ քար քաշիր, սուտը աշխարհը կքանդի
Լեզուն չլիներ, խրատն ինչ կանի չարին
Անձրևն ինչ կանի քարին, ագռավները աչքերը կհանեին
Մինչև ճիշտը գա, անգետի հետ փլավ մի կեր
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:
11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ էր լինում:
12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.
ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:
բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:
գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:
դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:
13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.
ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.
- Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
- Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
- Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
- Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:
բ. Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:
Տեքստից ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:
Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:
14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:
Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին:
15. Ինչի՞ց ես իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի նկատմամբ փոխվեց:
Որովհետև նա ասաց լիլիին
– Ես քեզ գնդակ խաղալ սովորեցն եմ:
Մայրենի 14․05․2021 Թեստ 8
Կամակոր թագավորը
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դեր□ակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ:Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
– Թագավորն ապրած կենա, -ասում է նա, – ես քո ուզած վերմակը կկարեմ:Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
– Լավ, – ասում է թագավորը, – բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ:Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, – ասում է դերձակը̀ գլուխ տալով, – քո ուզած վերմակը կարել եմ:Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, – ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
-Թագավորն ապրած կենա, – ասում է դերձակը, – ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դեր․ակներին- դերձակներին
կա․ճ- կարճ
թա․տին- թաղտին
մար․- մարդ
2.Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
Դերձակ-կարուձև անող արհեստավոր
3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ – հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել – ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել – ձեռքով անել, հեռանալ
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
երկրի-գոյական
երկար-ածական
դերձակը̀-գոյական
ասում է –բայ
6.Տեքստում ընդգծված նախադասությունից դո՛ւրս գրիր ենթական և ստորոգյալը:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում է:
Ենթակա քաշում է
Ստորոգյալ
7.Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Պատմողական․ Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս
Հարցական․ Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, – ասում է թագավորն ու պառկում թաղտին, վերմակը քաշում վրան:
8.Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.
Դերձակը հասկացավ, որ թագավորը հիմար է:
9.Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը սարե նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք, ծաղիկն շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ չի գնա :
/ սարեր,չի գնա, մարդու, ծաղկին/
10.Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:
Իր կամակորությունը
11.Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ:Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
12.Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:
Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի։
13.Ուրիշ ո՞ր հեքիաթի հերոսին ես նմանեցնում թագավորին:
Չախ-չախ թագավորին
14.Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ մտածիր դու:
Ոտքերին դնել մի միջատ։
15.Ինչպե՞ս ինքդ կվերնագրեիր տեքստը:
Խորամանկ թագավորը և դերձակը։
Մայրենի 07․05․2021 Թեստ 5․ Չարլի Չապլինը
Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը
Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:
… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել) թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:
Ահա բեմեզրի լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ: Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:
– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Տն․րեն-Տնօրեն
Եր․ել- Երգել
Վերադար․ա- Վերադարձա
Առա□ին-Առաջին
2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.
ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն
3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
ա/ մենակ- միայնակ
բ/ սաստիկ-ուժգին
գ/ նոր-նորաստեղծ
դ/ փոքր-մանր
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ բնակարան – պարզ
բ/ դռնապան – բարդ
գ/ ունակություն – ածանցավոր
դ/ մայրիկ – ածանցավոր
5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.
ա/ լապտերների
բ/ ծափահարությունների
գ / աչքերում
դ/ դերասանուհին
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական
7. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.
Տանել-տանում
Թողնել-թողեց
Հայտարարել-հայտարարեց
Արտասվել- արտասվում եմ
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.
Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա
ստորոգյալ
9. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասությունը:
– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում եմ ահա:
10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:
11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար:
Իր մայրիկին
12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:
Տնօրենը տեսվ, որ Չարլի Չապլինը շատ էր ուզում բեմ դուրս գալ և հրավիրեց նրան բեմ։
13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.
ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը
14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.
ա/ նրան բոլորովին դուր չէր եկել
բ/ անվերջ ծիծաղում էր
գ/աչքերում արցունքներ էին հայտնվել
դ/ ձանձրույթից հորանջում էր
15. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ: Նա միշտ հավատում էր, որ բացի ծիծաղից հանդիսատեսին արցունքներ է պատճառում։
Մայրենի 30․04․2021 Ղ. Աղայանի Եղեգնուհին
Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, կատարի՛ր առաջադրանքները՝
- Բացատրի՛ր եղեգնուտ-Եղեգով պատված տեղ՝ վայր, շամբ, բոշա-գնչու, չոլեչոլ-աշխարհից-աշխարհ, շուշաբանդ-ապակեբանդ, նաժիշտ-աղախին, խարդախություն-գողանալ, ուռկան-ձուկ որսալու ցանցահյուս, ընծա-նվեր, ճարահատյալ-ճարահատված, եղելություն-անցք, դեպք բառերը:
- Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից: Թագավոր-Թագ(արմատ)+ավոր(ածանց)-ածանցավոր բառ, թագուհի-թագ(արմատ)+ուհի(ածանց)-ածանցավոր-բառ, խարդախություն-խարդախ(արմատ)+ություն(ածանց)-ածանցավոր բառ։
- Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր: Առաջին մասի հարցեր-Այդ թագավորը ինչ որդի էր ունեցել,Թագավորի որդին ինչ էր ուզում, որ իր ընկերուհին լինի։ Երկրորդ մասի հարցեր-Ինչ արեց բոշան եղեգնուհուն, ինչեր ուզել նաժիշտներից թագավորի որդին Եղեգնուհու համար։ Երրորդ մասի հարցեր-ինչու էր տխուր թագավորի որդին, երբ ուռկանով բռնեցին ձկանը այն ինպիսին էր։ Չորրորդ մասի հարցեր-Ինչերը կերան նաժիշտները ձկանից, ինչը տեսավ պառավը, որ շատ հավանեց։ Հինգերորդ մասի հարցեր-ինչ է նշանակում թագավորավարել բառը, ինչ իմաստով է սևացավ բառը։
- Հեքիաթի մասերը վերնագրի՛ր: Առաջին մաս-Մինուճար տղան, Երկրորդ մաս-Սևադեմ բոշաները, Երրորդ մաս-Տխուր որդին, Չորրորդ մաս-Եղեգնուհի, Հինգերորդ մաս-Եղեգնուհի։
- Ուռկան-ուռկաններ, ձուկ-ձկներ, ավազան-ավազաններ, ձկնորս-ձկնորսներ բառերը դարձրո՛ւ հոգնակի:
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է: Եղեգնուտ-Ածական։
Մայրենի 04․03․2021 Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:
— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:
Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Գաղտնիք, Վերջը, համարձակ, ջարդելով
2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.
ա/ հանգիստ չունեցող
բ/ անհամբեր
գ/ անընդհատ աշխատող
դ/ անընդհատ հանգստացող
3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/ վտանգավոր – անվտանգ
բ/ չարություն –Բարություն
գ/ թույլ – ուժեղ
դ/ տգեղ – գեղեցիկ
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ վտանգավոր — ածանցավոր
բ/ անպատասխան- ածանցավոր
գ/ մուրճ- ածանցավոր
դ/ հաստափոր-բարդ
5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.
ա/ ծաղիկ – ծաղիկներ
բ/ իշխան – իշղաններ
գ/ քամի – քամիներ
դ/ փուշ – փշեր
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:
ա/ մորեգույն-ածական
բ/ ծաղիկ-գոյական
գ/ հինգ -թվական
դ/ ոսկեգանգուր-գոյական
7. Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
Ուտել-կուտի
Փորձել-փորձում
Նայել-նայեց
Ամաչել-ամաչեց
8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:
Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
ենթակա
ստորոգյալ
9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ:
Բա փշերն ինչի՞ համար են:
10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:
11. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
Նա ուներ ոսկեգանգուր մազեր:
12. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.
ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/ որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/ որ քամի էր:
դ/ որ ինքնաթիռները թռչում են:
13. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:
Հեղինակը ամաչեց, քանի որ Փոքրիկ Իշխանը մտածեց, որ նա մեծահասակ է
14. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:
Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:
Որովհետև մեծ հեղույս էր մնացել օդանավի մեջ, որն էլ խանգարում էր օդանավին թռչելու համար:
