Մայրենի 17․09․2021

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքն ամբողջությամբ։

  1. Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը: Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը: Նա այն տեղ ծանոթացավ Հաննա Վինտերի հետ և Էռնըստ Հասկինի հետ։
  2. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ: Տնտեսուհին սիրում է նրան։
  3. Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը, նա սկսեց չսիրել Էմիին

բ) հետո: Նա հայրնիից ուզեց փող, որ գնա և ծամոն առնի։

4.Բնութագրի՛ր հորը: Ջիմի հայրնիկը շատ մարի բարդ էր։

5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ: Նա չէր բարկանում էրբ, որ երեղայի բերանը ծամոն էր տեսնում հանգիստ հարցնում էր և ասում դուրս արի և թափի ծամոնտ։

6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում: Լավ և ընկերների հետ։

7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին: Իմ Բլոգի հղումը այստեղ։

  1. Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում: Ինձ ուրախացնում է, որ մենք աշխատում էնք համակարգչով և ես չեմ սիրում երբ որ մենք գնումենք տուն ևպետքա տնային անենք դպրոցում ընկերնորի հետ եմ անում դասերը իսկ տանը մենակ։

Իմ առաջին օրը դպրոցում

Իմ առաջին օրը դպրոցում ԱՅԲ-ում էր մենք գնացինք ավագ դպրոց մայրնիկների հետ իսկ տարական դպրոց արդեն մեզվերցրեց երթուղայինը մեն գնացինք դասարան ես իմ դասարանում տես իմ մանկապարտեզի ընկերուհուն Վիկային։ Մենք իրար տեսանք և իմ խմբի հետ բարձացանք դասարան հետո սկսեցինք ասել մեր տարիքները։ Ինձ հելը որ 6 տարեկանս չէր լրացել։ Հետո մենք մի հատ խաղ խաղացինք ու գնացինք տուն և ես մամային ամեն ինչ պատմեցի։

Մայրենի 10․09․2021, տեղեկություններ Կոմիտասի մասին

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26, 1869, Քյոթահիա – հոկտեմբերի 22, 1935 կամ հոկտեմբերի 21, 1935[4], Փարիզ, Ֆրանսիա), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ։ Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար։ Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար։

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում։ Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ։ Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում։

Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում։ Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ։ Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ։

Վերցրած է Վիկիպեդիաից

Իմ ամառային հանգիստը

Ես ամռվա ընթացքում շատ եմ ճամփորդել հայաստանի սահմաներում բայց այսօր կպատմեմ երկու ամենա հետաքրքիրների մասին։ Ես գնացել եմ քուրիկիս հետ ճամբար դեպի սևան և այն տեղ քշել ենք սերֆինգ առագասով և ես շատ անգամ ընկել եմ։ Իսկ եկրորդը դա դիլիջան վերև պրանների զբոսայբին էր, ես և իմ եղբայրները իրար հետևից գնում եինք պարաների, փայրենի վրայով։ Ամբողջ ամռը ինձ շատ դուր եկավ։

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:

Երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

  • Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։

Պատմողական- Առաջարկությունս անցավ միաձայն։

Հարցական- Առաջարկությունս անցա՞վ միաձայն։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։

Հսկա ձուկը բացեց բերանը ջուր խմելու համար։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։

Տաս հազար, յոթանասունհինգ

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։

Հսկա ձուկ

Շականակագույն նավ

Հայտնի ճանապարհորդ

Մեծ ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։

Քաջ-ք-խիզախ

Հսկա-աժդահա

Նորից-կրկին

Այժմ-հիմա

  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։

Խաղաղ-հուզված

Չոր-թաց

Դուրս-ներս

Հանգիստ- անհանգիստ

Ճամբարային 1-ին շաբաթվա ամփոփում

Մենք այս ճամբարի ընթացքում շատ բաներ ենք արել։ Մեր առաջին ստուգատեսային նյութը եղել է Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում: Երկրորդ ստուգատեսյին նյութը եղել է ստեղծագործական աշխատանքը։ Երրորդ ստուգատեսային նյութը Կարդում եմ․․․ նախագիխը։

Մենք գնացել եինք Ճամփորդության ընկեր Հեղինեյի և ընկեր Քրիստինեյի հետ։ Երեքշաբթի և հինգշաբթի մտել եինք լողավազան։

Ճամփորդություն դեպի Սիրահարների Այգի, Կասկադ և Օպերա

Երեկ իմ դասընկերների հետ գնացել էի Սիրահարների այգի: Հետո մենք որոշեցինք Բաղրամյան փողոցում կանգ առնել և ուսումնասիրել Բաղրամյանի ձիարձանը:

Որոշեցինք զբոսնելով հասնել Սիրահարների այգի: Երբ մենք արդեն տեղում էինք, ջուր խմեցինք և առաջ շարժվելով տեսանք հայ գրող Գևորգ Էմինի հուշարձանը: Ցավոք հուշարձանից կատվին գողացել էին: Հաջորդը՝ Արմենուհու հուշարձանն էր: Հետո նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ուսումնական ճամփորդությունը: Գեղեցիկ ու տպավորիչ էր ՙՍիրո միություն՚ քանդակը, որը խորհրդանշում է Երևանի նկատմամբ մեծ սերը:

Հետո քայլելով հասանք Կասկադ: Այստեղ մեզ առաջինը դիմավորեց Երևանն այսքան սիրուն նախագծած, հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը: Այն շատ ազդեցիկ էր և կառուցված էր այնպես, կարծես, Թամանյանը հենց այս պահին էլ աշխատում է և մտածում մայրաքաղաք Երևանի մասին:

Հետո բոլորիս զարմացրեց ՙԿատու՚ և ՙԾխող կինը՚ արձանները, որոնց հեղինակն է կոլումբիացի հայտնի նկարիչ Ֆերնանդո Բոտերոն: Ուսումնասիրեցինք, մտքեր փոխանակեցինք արձանների մասին և շարժվեցինք առաջ:

Մենք շարժվեցինք առաջ և հասանք Օպերա։ Մենք տեսնաք Արամ Խչատրյանի հուշարձանը։ Այստեղ նկարվեցինք կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի, Հովհաննես Թումանյանի և Արամ Խչատրյանի հուշարձանների մոտ։

Հեռվից նկատեցինք նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի հուշարձանները, մի քանի տող երգեցինք և շտապեցինք դեպի դպրոց:

Կա նաև Սայաթ-Նովայի անվամբ երաժշտական դպրոց որտեղ, որ ես սովորում եմ նվագել ֆլեյտա։