Կար-չկար մի փաթիլ կար։ Այդ փաթիլի անունը Ձմեռուկ էր։ Ձմեռուկը ուրախության փաթիլն էր։ Նա շատ զվարճալի էր և ուրախ։ Եվ ասում են, որ եթե ինչ որ մեկը բռնի իր բերանով Ձմեռուկին, ուրեմն ամբողջ տարի ուրախ կլինի։ Նա ման էր գալիս ում վրա ընկնել, իսկ ում վրա չընկնել։ Եթե ինչ որ մի մարդ ուրախ է, ուրեմն նա ամբողջ ձմեռ կարող է ուրախ մնալ, իր վրա պետք չէ ընկնել, իսկ եթե մարդը տխուր է, ուրեմն նա կարող է ամբողջ ձմեռ տխուր մնա, դրա համար էլ պետք է իր վրա ընկնել։ Նա թռչում էր օդով, փորձում էր գտնել ինչ որ մեկին, ում վրա կարելի է ընկնել, բայց չկարողացավ։ Այնտեղ միայն ուրախ մարդիկ էին, որովհետև արդեն Նոր տարի էր և բոլորը ուրախ էին։ Բայց նա չէր տեսնում, որ մի տղա, որի անունը Արեգ էր, նստած է շեմին և տխուր էր, որովհետև ընկեր չուներ։ Ձմեռուկը փորձում էր գտնել մի երեխա, բայց չէր կարողանում։ Բայց մի հրաշալի ձմեռային օր նա վերջապես գտավ Արեգին, որը լաց էր լինում։ Նա թռավ նրա բերանի մեջ, և Արեգը վերջապես որախացավ և ընկերներ ունեցավ։ Դրանից հետո Արեգը միշտ խաղում է իր ընկերների հետ և երբեք չէր տխրում։
Category: Հորինուկներ
Ելակի ծառերի անտառում
Հեղինակ Արփի Խալաթյան
Կար չկար մի տղա կար։ Այդ տղան ապրում էր իր ընտանիքի հետ անտառի կողքը։ Մայրիկն ու հայրիկը չեին թողնում, որ ինքը գնա անտառ, որովհետև այն տեղ գայլեր կան։ Բայց մի անգամ գիշերը տղան գնաց անտառ և տեսավ, որ ոչմի գայլ չկա այլ կա ծառերի վրա շատ-շատ ելակներ նա հավաքեց ելակները և գնաց տուն։ Նա մայրիկին և հայրիկին ասաց․
— Մամ պապ դուք սխալվում եք այնտեղ շատ սիրուն ելակի անտառ է գայլեր չկան ակեք գնանք այն տեղ ապրենք։
Մայրիկն ու հայրիկը համաձայնում են։ Նրանք տեղափոխվեցին ելակի անտառ և սկսեցին այն տեղ ապրել։
Մայրիկս Նման է
Իմ մայրիկը նման է երկար ծաղիկի , որովհետև շատ բարձրահասակ է:
Իմ մայրիկը նաև նման է աշխատասեր մեղուին, որովհետև շատ է սիրում աշխատել:
Իմ մայրիկը նման է թիթեռնիկին, որովհետև շատ սիրուն է:

«Մայրիկ» աքրոստիկոս
Դդում
Դ -Դդումը աճեց:
Դ – Դարպասը բացվեց:
Ու – Ուրախ տոնը
Մ- Մխիթար սեբաստացի կրթահամալիրում սկսվեց:
Դդումի հանելուկ
Նա նարնջագույն է գծիկներով նրանից պատրաստում են լիքը թխվածքներ:

Նա նարնջագույն բույս է և շուտով նրա ծեսն է:

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԴԴՈՒՄԸ
Լինում է, չի լինում մի դդում է լինում: Այդ դդումի անունը Գագիկ է լինում: Գագիկը կախարդական է, որովհետև նա կենդանացել է և ազգային դարձել: Նա կենդանացել է և ազգային դարձել, որովհետև երեխաները նրան աչքեր և ազգային շորեր են նկարել: Գագիկը շատ էր ուրախացել, որ նա կենդանի է դարձել, բայց երեխաները մոռացել էին նրան ոտքեր նկարել և ձեռքեր, դրա համար էլ նա պետք է թռչկոտելով գնար: Իսկ դրսում ձյուն էր նստել: Գագիկը թռավ դռան մոտ, բայց չկարողացավ բացել այն, որովհետև նա ձեռք չուներ: Գագիկը մի ձև բարձրացավ այն երեխայի մոտ, որը իրեն նկարել էր: Երեխան տեսավ իր նկարած դդումին և ասաց.
– Սա իմ դդումը չէ՞:
Եվ վազեց նրա հետևից: Երեխան մտածեց, որ Գագիկը գնացել է դուրս, իսկ Գագիկը օգտագործեց այդ հնարավորությունը և գնաց ձնի հետ խաղալու:

Բալզաթցիների արկածները
Մի անգամ էլ էս բալզաթցիները ուզում էին կոկոս քաղել: Տակառները իրար վրա շարեցին, բայց երկու-երեք հատ էր մնացել, որովհետև երբ որ ուզում էին լուսին բարձրանալ ընկան և տակառների կեսը կոտրվեց: Քանի որ կոկոսին չհասան, ցած ընկան, շորերը թափ տվեցին և որոշեցին կոկոսի ծառը կրծել, որ ծառը կոլոտանա և կոկոսին հասնեն:
Իմ երազանքների տունը
Ես կուզենայի, որ իմ տունը ծաղկե լիներ: Աթոռները ծաղկած ծառեր, հեռուստացույցը՝ արևածաղիկներից, մահճակալը նոր ծլած խոտից, բազմոցը՝ մանուշակից, սեղանը՝ վարդից:
