1.Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին:
2.Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:
3.Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը:
4.Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը:
5.Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն:
6.Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում:
7. Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը:
8.Մարզի կարևոր քաղաքներն են Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը:
9. Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է:
10.Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է:
Մենք ճամբորդել եինք ամսի 10-ին։ Այն տեղ մենք գնացել եինք Ընկեր հասմիկի, Ընկեր Հեղինեյի և Ընկեր Ռիմայի հետ։ Սկզբից մենք գնացինք եկեղեցի տեր հայրի հետ աղոթեցինք և երգեցինք հոգևոր երգեր։
Հետո մենք նկարվեցինք հաց կերանք և շարժվեցինք առաջ։
Մենք գնացինք կոտայք գյուղի տաճարը կրկին երգեցինք պարեցինք և տեսնք մի քարանձավ մի քիչ իջանք և տեսնք, որ հետոարդեն շատ խորներ և բարցրացանք հետ Համել իմ հայրիկը ասել էր, երբ մենք այն տեղ գնացել էինքվերեվի քարերը շատ հինէին և կարողա ընկնեին։
Մենք տեսանք շատ սիրուն տեսարան նկարը ներքևում։
Հետո մենք գնացինք մեկ ուրիշ եկեղեցի և ման եկանք նրա շուրջը։ Մեկ խումբ ես այդ խմբի մեջ չէյ նրանք գնացին հարցազրույց վերցնել բնակիչներից։ Հետո մենք գնացին երթուղային և արդեն դպրոց։
Ողջույն, Կոմիտաս պապիկ։ Ես Արփին եմ և ես ուզում եմ քեզ նամակ գրել։
Ամբողջ դպրոցով մեկ հիմա Կոմիտասյան օրեր են մենք երգում ենք և արտասնում ենք քո գրած երգերը և բանաստեղծությունները։ Ես գիտեմ, որ շատ վայրեր են քո անունը կրում և ես արանձին պատում եմ գրել այդ վայրերի մասին այդ հղումը այստեղ։
Հայաստանի տարածքում առկա են բազմաթիվ լեռներ և հանգած հրաբուխներ։ Լեռների և հրաբուխների քանակը հասնում է 309-ի, լեռնաշղթաներինը՝ 42-ի։ Հայաստանի տարածքում ամենաբարձր լեռը Արագածն է, որի բարձրությունը կազմում է 4094 մետր։
Երեկ իմ դասընկերների հետ գնացել էի Սիրահարների այգի: Հետո մենք որոշեցինք Բաղրամյան փողոցում կանգ առնել և ուսումնասիրել Բաղրամյանի ձիարձանը:
Որոշեցինք զբոսնելով հասնել Սիրահարների այգի: Երբ մենք արդեն տեղում էինք, ջուր խմեցինք և առաջ շարժվելով տեսանք հայ գրող Գևորգ Էմինի հուշարձանը: Ցավոք հուշարձանից կատվին գողացել էին: Հաջորդը՝ Արմենուհու հուշարձանն էր: Հետո նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ուսումնական ճամփորդությունը: Գեղեցիկ ու տպավորիչ էր ՙՍիրո միություն՚ քանդակը, որը խորհրդանշում է Երևանի նկատմամբ մեծ սերը:
Հետո քայլելով հասանք Կասկադ: Այստեղ մեզ առաջինը դիմավորեց Երևանն այսքան սիրուն նախագծած, հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը: Այն շատ ազդեցիկ էր և կառուցված էր այնպես, կարծես, Թամանյանը հենց այս պահին էլ աշխատում է և մտածում մայրաքաղաք Երևանի մասին:
Հետո բոլորիս զարմացրեց ՙԿատու՚ և ՙԾխող կինը՚ արձանները, որոնց հեղինակն է կոլումբիացի հայտնի նկարիչ Ֆերնանդո Բոտերոն: Ուսումնասիրեցինք, մտքեր փոխանակեցինք արձանների մասին և շարժվեցինք առաջ:
Մենք շարժվեցինք առաջ և հասանք Օպերա։ Մենք տեսնաք Արամ Խչատրյանի հուշարձանը։ Այստեղ նկարվեցինք կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի, Հովհաննես Թումանյանի և Արամ Խչատրյանի հուշարձանների մոտ։
Հեռվից նկատեցինք նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի հուշարձանները, մի քանի տող երգեցինք և շտապեցինք դեպի դպրոց:
Կա նաև Սայաթ-Նովայի անվամբ երաժշտական դպրոց որտեղ, որ ես սովորում եմ նվագել ֆլեյտա։
Ողջույն, սիրելի ընկերներ: Երեկ մեր դասարանի սովորողներով գնացել էինք Օղակաձև զբոսայգի՝ ճանաչողական զբոսանքի: Այս անգամ նույնպես Ձեզ կպատմեմ իմ հրաշալի օրվա մասին: Ուղիղ ժամը 9:30-ին ընկեր Ռիմայի և ընկեր Հեղինեի հետ դուրս եկանք դպրոցից և նստեցինք մեր կրթահամալիրի ավտոբուսներից մեկը: Երբ մենք արդեն տեղում էինք, առաջինը սկսեցինք դիտարկել Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» հուշարձանը, և ընկեր Հեղինեն մեզ պատմեց հուշարձանի ստեղծման պատմությունը: Մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Ուղևորվեցինք դեպի Տիգրան Պետրոսյանի հուշարձանը: Ինչպես գիտենք, Տիգրան Պետրոսյանը հայ շախմատի կրկնակի չեմպիոն է: Մենք տեսանք նրա կիսանդրին և կարդացինք ուղեցույցը: Առաջ շարժվելով՝ մոտեցանք գրող Միքայել Նալբանդյանի, ապա Ավետիք Իսահակյանի հուշարձաններին: Ընկեր Հեղինեն մեզ պատմեց հուշարձանների ստեղծման և դրանց քանդակագործների մասին: Ես և իմ ընկերուհի Լիլին որոշեցինք ծաղիկներ հավաքել և դնել գրողի պատվանդանի առջև:
Քայլերթից և ուսումնասիրություններից հետո բավականին հոգնել էինք, դրա համար էլ մի փոքր որոշեցինք խոտերի վրա հանգստանալ, ճոճվել և հաց ուտել: Ընթացքում մենք նույնպես կիսվեցինք մեր գիտելիլիքներով և կարծիքներով:
Վերջապես մոտեցանք իմ սիրելի՝ «Բարեկամության ձեռքեր» քանդակին, որը խորհրդանշում է Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի երկար տարիների ամուր բարեկամությունը: Մենք լուսակարվեցինք, ապա շարժվեցինք դեպի մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը: Այստեղ ես և Ալեքսը մի փոքր պատմեցինք արձանի և ծովանկարչի մասին, որից հետո եղանակը կտրուկ վատացավ և անձևրեց: Դպրոց վերադառնալու ժամանակն էր:
Ահա այսքանը մեր բացօթյա, ուսումնական ճամփորդությունից:
Հուշարձանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է, իսկ քանդակագործը՝ Արա Սարգսյանը: Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Շինարարությունը ավարտվել է 1957 թվականի նոյեմբերի 17-ին: Ներկա վիճակում արձանը կանգուն է:
Հուշարձանի ճարտարապետները՝ Գրիգոր Աղաբանյանն է և Ֆենիքս Դարբինյանը: Քանդակագործները՝ Արա Սարգսյանն և Ղուկաս Չուբարյանն են:
Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի շագանակագույն-վարդագույն մարմարից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Կոմպոզիտորի բրոնզե քանդակի բարձրությունը 4,2 մետր է, պատվանդանի բարձրությունը 4,3 մետր է, լայնությունը` 4,5 մետր, խորությունը` 6 մետր։ Քանդակը ձուլվել է Երևանի քաղխորհրդի բրոնզաձուլական արհեստանոցում։
Արձանի ճարտարապետը Մարկ Գրիգորյանն է, իսկ քանդակագործը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ՝ Գրիգոր Ահարոնյանը:
Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 4 մետր է։ Արձանը բացվել է, Սունդուկյանի 125-ամյակի առթիվ:
ՙՍպասում քանդակ՚
«Սպասում» քանդակը գտնվում է Երևանում` Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 2000թ-ին։ Արձանի քանդակագործը Ստեփան Թարյանն է, իսկ վերականգնող դրվագողը՝ Ներսես Չարխչյանը:
Քանդակը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 1,8 մետր է: Ներկա վիճակում արձանը կանգուն է:
Արձանի քանդակագործը Ֆեռնանդո Բոտերոն է: Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 2,5 մետր է։
Շինարարությունները սկսվել են 1998թ-ին և ավարտվել են 2002թ-ին: Ներկա վիճակում արձանը կանգուն է:
ՙՄեղեդի քանդակ՚
«Մեղեդի» քանդակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։ Տեղադրվել է 1965թ-ին։ Քանդակի քանդակագործը ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանն է: Հուշարձանը կառուցված է ալյումինից և գրանիտից, բարձրությունը 1,4 մետր է։
Արձանի քանդակագործը Դավիթ Երևանցին է, իսկ ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը: Քանդակը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ տրավերտինե հենքի վրա, բարձրությունը՝ 1,97 մետր, պատվանդանի հաստությունը՝ 20 սմ։