Ճամբորդություն դեպի Կոտայք․

Մենք ճամբորդել եինք ամսի 10-ին։ Այն տեղ մենք գնացել եինք Ընկեր հասմիկի, Ընկեր Հեղինեյի և Ընկեր Ռիմայի հետ։ Սկզբից մենք գնացինք եկեղեցի տեր հայրի հետ աղոթեցինք և երգեցինք հոգևոր երգեր։

Հետո մենք նկարվեցինք հաց կերանք և շարժվեցինք առաջ։

Մենք գնացինք կոտայք գյուղի տաճարը կրկին երգեցինք պարեցինք և տեսնք մի քարանձավ մի քիչ իջանք և տեսնք, որ հետոարդեն շատ խորներ և բարցրացանք հետ Համել իմ հայրիկը ասել էր, երբ մենք այն տեղ գնացել էինքվերեվի քարերը շատ հինէին և կարողա ընկնեին։

Մենք տեսանք շատ սիրուն տեսարան նկարը ներքևում։

Հետո մենք գնացինք մեկ ուրիշ եկեղեցի և ման եկանք նրա շուրջը։ Մեկ խումբ ես այդ խմբի մեջ չէյ նրանք գնացին հարցազրույց վերցնել բնակիչներից։ Հետո մենք գնացին երթուղային և արդեն դպրոց։

Ճափորդություն դեպի Կոշ գյուղ, Աղջկա բերդ

Մենք ամսի 25-ին գնացել էինք Կոշ գյուղ։ Այնտեղ մենք արեցինք ուսումնական ժամերգություն և երգեցինք տարբեր եկեղեցիներում, ամրոցում, սուրբ Վարդանի աղբյուրում․․․ Մենք արտասանեցինք գյուղի 7 խաչքարերի մոտ: Իսկ հետո մենք հաղթահարեցինք Աղջկա բերդը և ամենագագաթին էր հենց այդ ամրոցը։ Հետո մենք գնացինք եկեղեցի և այնտեղ ևս մեկ անգամ երգեցինք։ Հետո գնացինք աղբյուրի մոտ։ Լցրեցինք շշերը և տեսանք մի քարանձավ սարի մեջ:

Իսկ հետո մենք տեսանք մի քանի շունիկ և ինչ որ էլ չէինք ուտում, տվեցինք նրան, իմ ընկերուհի Լիլին բռնեց մի գորտ։ Այդ գորտը անընդհատ փախչում էր Լիլիի ձեռքերից։

Իսկ հետո արդեն մենք գնացինք տուն և ընդհանուր ինձ շատ դուր եկավ ճամփորդություը դեպի Կոշ։

Սա Աղջկա բերդն է․

Ճափորդություն դեպի կոշ գյուղ-աղջկա բերդ

Մենքամսի 25-ին գնացել էինք կոշ գյուղ։ Այն տեղ մենք արեցինq ուսումնական ժամերգություն և երգեցինք տարբեր եկեղեցիներում, ամրոցներում և այլ․․․ Մենք արտասանեցինք գյուղի 7-պահապան ղաչքարերի մոտ: Իսկ հետո մենք հախթահարել էինք աղջկա բերդը և ամենա գագաթին էր հենց այտ ամրոցը։ Հետո մենք գնացինք եկեղեցի և այն տեղ եվս մեկ անգամ երրգեցինք։ Հետո գնացին աղբյուրի մոտ։ Լցրեցինք շշերը և տեսանք մի քարանձավ սարի մեջ:

Իսկ հետո մենք գնացինք ոտելու տեսնաք մի քանի շունիկ ը ինչ, որ էլ չէինք ուտու էլ տվեցինք նարանց, իմ ընկերուհի Լիլին բռնեց մի հատ գորտ։ Այտ գորտը աննդհատ փախչում էր Լիլիի ձեռքերից։

Իսկ հետո մենք գնացինք Ագարակի բրոնզեդարյան հնատեղ այն տեղ մենք շատ մեծ տարացք էր վազվզելու մեք խաղացինք։ Իսկ հետո մենք նկարվեցինք և ես հանկարծ մի փոքր սրից ընկա բայց ընդհանրապես չցավաց ես ընդհակառակը ծիծաղացի հավես էր շատ հավես էր։

Իսկ հետո արդեն մենք գնացինք տուն և ընդհանուր ինձ շատ դուր եկավ ճամփորդություը դեպի կոշ։

Սա աղչկա բերդի գագաթի վրայի գտնվող տաճարն է։

Ճամփորդություն դեպի Սիրահարների Այգի, Կասկադ և Օպերա

Երեկ իմ դասընկերների հետ գնացել էի Սիրահարների այգի: Հետո մենք որոշեցինք Բաղրամյան փողոցում կանգ առնել և ուսումնասիրել Բաղրամյանի ձիարձանը:

Որոշեցինք զբոսնելով հասնել Սիրահարների այգի: Երբ մենք արդեն տեղում էինք, ջուր խմեցինք և առաջ շարժվելով տեսանք հայ գրող Գևորգ Էմինի հուշարձանը: Ցավոք հուշարձանից կատվին գողացել էին: Հաջորդը՝ Արմենուհու հուշարձանն էր: Հետո նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ուսումնական ճամփորդությունը: Գեղեցիկ ու տպավորիչ էր ՙՍիրո միություն՚ քանդակը, որը խորհրդանշում է Երևանի նկատմամբ մեծ սերը:

Հետո քայլելով հասանք Կասկադ: Այստեղ մեզ առաջինը դիմավորեց Երևանն այսքան սիրուն նախագծած, հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը: Այն շատ ազդեցիկ էր և կառուցված էր այնպես, կարծես, Թամանյանը հենց այս պահին էլ աշխատում է և մտածում մայրաքաղաք Երևանի մասին:

Հետո բոլորիս զարմացրեց ՙԿատու՚ և ՙԾխող կինը՚ արձանները, որոնց հեղինակն է կոլումբիացի հայտնի նկարիչ Ֆերնանդո Բոտերոն: Ուսումնասիրեցինք, մտքեր փոխանակեցինք արձանների մասին և շարժվեցինք առաջ:

Մենք շարժվեցինք առաջ և հասանք Օպերա։ Մենք տեսնաք Արամ Խչատրյանի հուշարձանը։ Այստեղ նկարվեցինք կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի, Հովհաննես Թումանյանի և Արամ Խչատրյանի հուշարձանների մոտ։

Հեռվից նկատեցինք նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի հուշարձանները, մի քանի տող երգեցինք և շտապեցինք դեպի դպրոց:

Կա նաև Սայաթ-Նովայի անվամբ երաժշտական դպրոց որտեղ, որ ես սովորում եմ նվագել ֆլեյտա։

Ճամփորդություն դեպի Օղակաձև Զբոասայգիի արձանները

Ողջույն, սիրելի ընկերներ: Երեկ մեր դասարանի սովորողներով գնացել էինք Օղակաձև զբոսայգի՝  ճանաչողական զբոսանքի: Այս անգամ նույնպես Ձեզ կպատմեմ իմ հրաշալի օրվա մասին: Ուղիղ ժամը 9:30-ին ընկեր Ռիմայի և ընկեր Հեղինեի հետ դուրս եկանք դպրոցից և նստեցինք մեր կրթահամալիրի ավտոբուսներից մեկը: Երբ մենք արդեն տեղում էինք, առաջինը սկսեցինք դիտարկել Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» հուշարձանը, և ընկեր Հեղինեն մեզ պատմեց հուշարձանի ստեղծման պատմությունը: Մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Ուղևորվեցինք դեպի Տիգրան Պետրոսյանի հուշարձանը: Ինչպես գիտենք, Տիգրան Պետրոսյանը հայ շախմատի կրկնակի չեմպիոն է: Մենք տեսանք նրա կիսանդրին և կարդացինք ուղեցույցը:  Առաջ շարժվելով՝ մոտեցանք գրող Միքայել Նալբանդյանի, ապա Ավետիք Իսահակյանի հուշարձաններին: Ընկեր Հեղինեն մեզ պատմեց հուշարձանների ստեղծման և դրանց քանդակագործների մասին: Ես և իմ ընկերուհի Լիլին որոշեցինք ծաղիկներ հավաքել և դնել գրողի պատվանդանի առջև:

Քայլերթից և ուսումնասիրություններից հետո բավականին հոգնել էինք, դրա համար էլ մի փոքր որոշեցինք խոտերի վրա հանգստանալ, ճոճվել և հաց ուտել: Ընթացքում մենք նույնպես կիսվեցինք մեր գիտելիլիքներով և կարծիքներով:

Վերջապես մոտեցանք իմ սիրելի՝ «Բարեկամության ձեռքեր» քանդակին, որը խորհրդանշում է Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի երկար տարիների ամուր բարեկամությունը: Մենք լուսակարվեցինք,  ապա շարժվեցինք դեպի մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը: Այստեղ ես և Ալեքսը մի փոքր պատմեցինք արձանի և ծովանկարչի մասին, որից հետո եղանակը կտրուկ վատացավ և անձևրեց: Դպրոց վերադառնալու ժամանակն էր:

Ահա այսքանը մեր բացօթյա, ուսումնական ճամփորդությունից:

Մեր արձնների նկարները ներքեվում։

Ճամփորդություն դեպի Ջրվեժ

Մենք գնացինք Ջրվեժ և այնտեղ սահնակ քշեցինք իմ ընկերուհի Նռանեի և իր քույրիկ Նարեի հետ: Նրանք իրենց հետ «սնիգախոդ» էին բերել և ես սահնակի տեղը դա էի քշում: Բայց ճիշտն ասած սահնակը ավելի արագ էր, քան «սնիգախոդը»: Ես ու Նարեն բարձրացանք մինչև գագաթ, բայց նորմալ չէինք սահում: Սահնակները կեսից ավելի-ավելի արագ էին սահում: Մենք ձյունե սար սարքեցինք, ձնագնդիկ խաղացինք:

Տպավորություններ տուն-թանգարանից

Մենք գնացել էինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Այնտեղ մենք մտել էինք բոլոր սենյակները բացի մեկից, քանի որ վերանորոգում էին: Մենք մտանք արվեստանոց այնտեղ էկրանին տեսանք, որ Մարտիրոս Սարյանը նկարում է ապակու վրա երաժշտության տակ: Վերջում աշխատակիցը Մարտիրոս Սարյանի նկարների տարբերակներից բաժանեց մեզ, որ մենք ներկենք: Մենք էլ նկարեցինք երաժշտության տակ:

Հղումը այստեղ sarian.am ՏՈՒՆ – ԹԱՆԳԱՐԱՆ վիրտուալ այցելության համար

Ճամփորդություն դեպի Մեղրաձոր

Ես ընկերներիս հետ գնացել եմ Մեղրաձոր սեպտեմբերի 27-ին: Այնտեղ շատ լավ էր: Ես մեծ սար եմ բարձրացել: Հին եկեղեցի եմ տեսել և այնտեղ մտել: Այդ եկեղեցու մեջը կիսավարված էր: Այնտեղ մենք գնդակ խաղացինք: Մենք շրջեցինք եկեղեցու շուրջը և գտանք վայրի տանձ: Հետ գնալուց ես նկարեցի գետը,այն շատ սիրուն էր: Մենք անցանք գետի վրայով մետաղի կամուրջով: