Մայրենի 28․02․2022

Վաղը գարնան առաջին օրն է․․․ Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր: Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բացատրի՛ր։

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Անծանոթ բառեր

Տագնապ-հուզում

Մրկում-այրել

Փայփայել-սիրել

Անափ-անսահման

Ուսումնական աշուն

  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը): Ես կարդում եմ Ջ․ Ք․ ՌՈՈՒԼԻՆԳԻ Հարրի Փոթերը և Գաղտնիքների Սենյակը։
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Ես կարդացել եմ մենակ առաջին գլուխը և իմ ամենա սիրելի հատվածը, որԴոբի տնտապահը կցեց տորթը մի հատ կնոչ վրա։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Հարրին, որ կլոր ակնոցներ էր կրում և շատ էր սիրում քվիդիչը։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Ես առջին գիրքը կարդացի և այնքան հետաքրքիր էր, որ ես մայրիկիս ասեցի, որ երկրորդ գիրքը գնի։
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը: Օվ որ սիրում է առտասովոր բաներ կարդալ որոնք չկան իրական կյանքում Հարրի Փոթերը նրանց համար աշղարի ամենա հետաքրքիր գիրքը կլինի։

 2. Լրացուցիչ առաջադրանք — Աշնանային տեսանյութի ստեղծում

Գունե՜ղ, գեղեցի՜կ, խո՜ր աշուն է… Ինչպես Սահյանն է ասում, «…ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»: Պատրաստի՛ր աշնանային ընտանեկան տեսանյութ՝ ներկայացնելով աշնանային բանաստեղծություններ (քո ընտրությամբ):Տեսանյութդ նկարելու համար ընտրի՛ր ձեր բակի կամ մոտակա այգու աշնանային ամենասիրուն հատվածը, տեսարանը: Իմ բանաստեղծությունը այստեղ ։